Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
24/03/2011 20:02
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է Գյումրի քաղաքի նորակառույց «Մուշ-2» թաղամաս, ծանոթացել կառուցապատման աշխատանքներին և շենքերի բնակարանային պայմաններին: Նորակառույց թաղամասում շրջայցի ժամանակ Հանրապետության ղեկավարին ներկայացվել է Շիրակի և Լոռու մարզերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրի, ինչպես նաև «Մուշ-2» թաղամասում կառուցված բազմաբնակարան շենքերի բնակեցման ընթացքը:
Նշվել է նաև, որ «Մուշ-2» թաղամասում Կառավարության որոշմամբ Պաշտպանության նախարարությանը տրամադրվել է ութ բնակարան` Շիրակի մարզում հաշվառված անօթևան զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին հատկացնելու համար: Արդեն ավարտվել են ութ ընտանիքի վերաբերյալ փաստաթղթային և բնակարանային պայմանների ուսումնասիրությունները, վիճակահանությամբ բաշխվել են բնակարանները, և այսօր Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների կողմից այդ ընտանիքներին հանձնվել են իրենց բնակարանների հավաստագրերը:
Երկրի ղեկավարը Գյումրիից մեկնել է Ամասիայի շրջանի Բանդիվան համայնք, այցելել` մարտական հենակետում 20.01.2011թ. հակառակորդի կողմից հրազենային գնդակից մահացու վիրավորված և զոհված պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Հովհաննես Սուքիասյանի հայրական տուն: Նախագահն իր ցավակցությունն է հայտնել ազատամարտիկի ընտանիքի անդամներին, շնորհակալություն հայտնել Հովհաննեսի նման որդի դաստիարակելու համար և ներողություն խնդրել, որ չկարողացավ պահպանել նրա կյանքը: 
«Որպես Երկրի Նախագահ, կարող եմ ձեզ խոստանալ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի, որ այդ խաղաղությունն արժանապատիվ լինի: Դա լավագույն հարգանքի տուրքը կլինի մեր բոլոր զոհվածների հիշատակին: Նրանք կարողացան կյանքի գնով պաշտպանել մեր Հայրենիքը, մենք կկարողանանք արժանապատիվ խաղաղություն կնքել»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն այնուհետև Հովհաննեսի հոր և պապի հետ այցելել է ազատամարտիկի շիրիմին: 
Ամասիայի շրջանում Նախագահն այցելել է նաև Բանդիվան համայնքում գտնվող «Բանդիվան կաթ» ՍՊԸ, ծանոթացել գյուղական համայնքում գործող այս ընկերության աշխատանքներին, հետաքրքրվել մթերման և արտադրական ծավալների ընդլայնման հնարավորություններով: 
Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ ընկերությունը գործում է 2007 թվականից, զբաղվում է կաթի վերամշակմամբ` կարագի և պանրի արտադրությամբ, ինչպես նաև խոզաբուծությամբ: «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ում Նախագահին խոստացել են ընդլայնել արտադրական ծավալները, որն զգալիորեն կնպաստի նաև գյուղի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Բանդիվանում Երկրի ղեկավարին ներկայացրել են համայնքի առավել կարևոր խնդիրները: Դրանք վերաբերել են գազիֆիկացմանն ու գյուղտեխնիկայի ձեռքբերմանը: «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ի սեփականատերը Նախագահին խոստացել է զբաղվել գազիֆիկացման խնդրի լուծմամբ ևս, ինչն այսօր համայնքի համար առավել քան հրատապ է` նկատի առնելով, որ ս.թ. ապրիլի 1-ից գազի գինը նվազելու է: Սերժ Սարգսյանը համայնքապետի հետ զրուցել է գյուղի զարգացման խնդիրների շուրջ, խոստացել, որ կաջակցի անհրաժեշտ գյուղտեխնիկայի ձեռքբերման հարցում:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52