Բիզնես

USD BUY - 371.00+0.00 USD SELL - 374.00+0.00
EUR BUY - 435.00+0.00 EUR SELL - 440.00-2.00
OIL:  BRENT - 94.99-0.79 WTI - 88.59-0.59
COMEX:  GOLD - 4806.60+0.77 SILVER - 79.95-2.94
COMEX:  PLATINUM - 2081.20+0.26
LME:  ALUMINIUM - 3557.50-0.20 COPPER - 13275.00-0.54
LME:  NICKEL - 18250.00+0.73 TIN - 50684.00-0.02
LME:  LEAD - 1974.00+0.61 ZINC - 3408.50-1.09
FOREX:  USD/JPY - 158.96+0.04 EUR/GBP - 1.1773+0.09
FOREX:  EUR/USD - 1.1773+0.09 GBP/USD - 1.3514+0.04
STOCKS RUS:  RTSI - 1152.97+2.19
STOCKS US: DOW JONES - 49442.56-0.01 NASDAQ - 24404.39-0.26
STOCKS US: S&P 500 - 7109.14-0.24
STOCKS JAPAN:  NIKKEI - 59349.17+0.89 TOPIX - 3770.38-0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 26487.48+0.48 SSEC - 4085.08+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10609.08-0.55 CAC40 - 8331.05-1.12
STOCKS EUR:  DAX - 24417.80-1.15
21/04/2026  CBA:  USD - 372.59-0.26 GBP - 503.41-0.57
21/04/2026  CBA:  EURO - 438.2-0.68
21/04/2026  CBA:  GOLD - 57662-723 SILVER - 950-0.84
«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-Ը  300 ՀԱԶԱՐԱԿԱՆ ԴՐԱՄ ՇՆՈՐՀԵՑ ԻՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ` ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ
25/03/2011 13:37
Կիսվել

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-Ը 300 ՀԱԶԱՐԱԿԱՆ ԴՐԱՄ ՇՆՈՐՀԵՑ ԻՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ` ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ

2008թ.-ից սկսած «Հայջրմուղկոյուղի» ընկերությունն իր ծառայություններից բարեխղճորեն օգտվողների միջև անց է կացնում նախադեպը չունեցող ակցիա  ՎՏԲ-Հայաստան Բանկի  հետ համատեղ: Այս բանկը հանդիսանում է ակցիայի գլխավոր հովանավորը և ընկերության գլխավոր գործընկեր բանկը` Հայաստանի մարզերում ջրի օգտագործման դիմաց գանձվող վճարների  հավաքագրման ասպարեզում:

2011թ. փետրվարի 11-ին Հայկական երկրորդ հեռուստալիքի ուղիղ եթերում անց կացված խոշոր դրամական մրցանակների հերթական վիճակահանության արդյունքում հաղթող ճանաչվեցին 6 քաղաքացի` Ֆիրուզա Քոչարյան (ք. Չարենցավան), Ամալյա Մկրտչյան (ք. Գորիս), Արմեն Մեժլումյան (ք. Աշտարակ), Յուրիկ Հովհաննիսյան (ք. Արթիկ), Շարա Մելքոնյան (ք. Չարենցավան) և Սոսիկ Ոսկանյան (ք. Կապան):

Հատկանշական է, որ ակցիան անց է կացվում չորս ամիսը մեկ անգամ, և յուրաքանչյուր խաղարկության ընթացքում որոշվում են 4 մրցանակակիրներ (յուրաքանչյուր շրջանից մեկական բաժանորդ, բացառությամբ ք.Երևանը): Սակայն ինչպես և նախորդ երկու հեռուստավիճակահանությունների ժամանակ SAUR ֆրանսիական ընկերությունը իր կողմից ընտրեց ևս երկու հաղթողների: Վիճակահանության 6 մրցանակակիրներից յուրաքանչյուրը ՎՏԲ-Հայաստան  բանկի կողմից ստանում են 300 հազարական դրամ և VISA վճարային քարտ:

Պարգևատրման հերթական արարողությունը տեղի ունեցավ մարտի 25-ին ՎՏԲ-Հայաստան բանկի գլխամասի խորհրդակցությունների դահլիճում: ՎՏԲ-Հայաստան բանկի, Հայջրմուղկոյուղու ղեկավարների և ԶԼՄ-ների մասնակցությամբ անցկացվող միջոցառման ընթացքում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը և «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ  Գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը ջերմորեն ողջունեցին ու շնորհավորեցին մրցանակակիրներին և   նշեցին, որ բաժանորդների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունների բարեխղճորեն կատարումը նպաստել է Հայաստանի մարզերում ջրի համար գանձվող վճարների հավաքագրման նշանակալի աճին: «Մեզ համար շատ հաճելի է, որ մեր Բանկի խոշոր կորպորատիվ հաճախորդներից և գործընկերներից մեկի «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ այս համատեղ ակցիան կրում է շարունակական բնույթ: Բանկի համար մեծ պատիվ է մասնակցել նմանատիպ ակցիային, առավել ևս, որ ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերի լայնածավալ ցանցը նպաստում է երկրում կոմունալ վճարումների հավաքագրման գործընթացի որակի բարձրացմանը», – ասաց  «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ  Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկով:

Իր հերթին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենն իր խորին երախտագիտությունը հայտնեց ՎՏԲ-Հայաստան բանկին և նրա ղեկավարին` նշելով. «Դիմելով ներկա գտնվողներին ես ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել մեր երկրի բնակչությանը ջրի օգտագործման դիմաց վճարումները կատարել ժամանակին և բանկերի միջոցով, քանզի դա առավել հարմար է, արագ և հուսալի: Շնորհավորում եմ հաղթողներին և մաղթում նման հաջողություն Հայաստնաի յուրաքանչյուր բնակչին»:

21/04/2026
դրամ
Դոլար (USD)
372.59
-0.26
Եվրո (EUR)
438.2
-0.68
Ռուբլի (RUR)
4.9652
+0.0064
Լարի (GEL)
138.47
-0.15
57662
-723
Արծաթ
950
-0.84