Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00+2.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 88.09-1.65 WTI - 82.35-1.61
COMEX:  GOLD - 4075.60+0.48 SILVER - 59.20+2.26
COMEX:  PLATINUM - 1644.20+2.30
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 160.68-1.72 EUR/GBP - 1.1506+0.48
FOREX:  EUR/USD - 1.1506+0.48 GBP/USD - 1.3445+0.76
STOCKS RUS:  RTSI - 871.74-1.84
STOCKS US: DOW JONES - 52208.06+1.19 NASDAQ - 25122.18+2.78
STOCKS US: S&P 500 - 7437.63+1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 61867.43+0.71 TOPIX - 3952.50-0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 25858.88+0.20 SSEC - 3804.69-0.62
STOCKS EUR:  FTSE100 - 10897.27-0.10 CAC40 - 8485.64+0.92
STOCKS EUR:  DAX - 25612.03+0.60
30/07/2026  CBA:  USD - 366.63+0.43 GBP - 491.1+4.35
30/07/2026  CBA:  EURO - 420.67+3.71
30/07/2026  CBA:  GOLD - 47160-196 SILVER - 676.54+3.44
TELCELL-Ը ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ  ՆՈՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ
25/03/2011 14:01
Կիսվել

TELCELL-Ը ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՆՈՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Telcell վճարային համակարգը հայտարարել է նոր ծառայության մեկնարկի մասին: Ընկերությունը գործարկել է իրավաբանական անձանց պետեկան ռեգիստրի էքսպրես վճարման համակարգ: Այսուհետ պետական տուրքերի վճարման ընթացքն առևտրային և շատ այլ կազմակերպությունների գրանցման համար, ինչպես նաև Պետ. ռեգիստրի կողմից այլ մատուցվող ծառայությունների դիմաց, Telcell տերմինալների միջոցով, կպահանջի 1 րոպեից քիչ ժամանակ: Ընդհանուր առմամբ, տերմինալների միջոցով հնարավոր է վճարել ավելի քան 25 տարբեր տուրքերի և ծառայությունների դիմաց: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Telcell-ից`  նոր համակարգի ինտերֆեյսը հեշտ է, հարմար և հասկանալի յուրաքանչյուր օգտվողի համար: Գործարքի վերջում վճարողը կստանա SMS-հաղորդագրություն վճարման ռեկվիզիտների պարունակությամբ:

«Հասնելով հաջողության նմանատիպ վճարային ծառայությունների ներդրմամբ, մենք շարունակում ենք դրանց կատարելագործումը և մեկնարկում  հերթական պրոդուկտը Էքսպրես-վճարումների շարքից: Այսօր Telcell-ը ներկայացնում է օգտվողներին նոր մոտեցում պետական տուրքեր վճարելիս, որի նմանը գոյություն չունի Հայաստանում, ընդ որում շեշտը դնելով 2 բացարձակ տարբեր ասպեկտների վրա, ինչպիսիք են՝ վճարողի կոմից վճարվող ծառայության արագությունը և նախագծի իրականացման արագությունը»,- մեկնաբանել է «Թել-Սելե ՓԲԸ գործադիր տնօրեն Արամ Ազատյանը` միաժամանակ ավելացնելով,- «Այսօր կարող ենք վստահ ասել, որ պետական տուրքերի և վճարների վճարումը դարձել է այնքան հեշտ, ինչպես բջջային օպերատորների ծառայությունների վճարումը: Այժմ դա կարելի անել 24/7 ռեժիմում, Telcell վճարային համակարգին միացված ավելի քան 300 կետերից յուրաքանչյուրում»:

«Էքսպրես-վճարումներ» շարքի ծառայությունների մասին. Ավելի վաղ Telcell վճարային համակարգը հայտարարեց մի շարք ծառայությունների գործարկում՝ թույլ տալով էքսպրես-ռեժիմում վճարել Ճանապարհային ոստիկանության տուգանքներ, մեկ վճարումով կոմունալ ծառայությունների դիմաց վճարման փաթեթ և ԱՊՊԱ վկայագրերի վաճառք վճարային տերմինալների միջոցով: Վճարելով դրանցից յուրաքանչյուրը վճարողը ծախսում է 1 րոպեից ոչ ավել, և որպես ռեկվիզիտ նշում է բջջային հեռախոսահամարը:

30/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.63
+0.43
Եվրո (EUR)
420.67
+3.71
Ռուբլի (RUR)
4.572
-0.0378
Լարի (GEL)
139.64
+0.17
47160
-196
Արծաթ
676.54
+3.44