Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
“ԱՐՄԵՆՏԵԼ”-Ի ՎԱՐՉԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ “ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ” ՄԱՆԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ
25/03/2011 15:42
Կիսվել

“ԱՐՄԵՆՏԵԼ”-Ի ՎԱՐՉԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ “ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ” ՄԱՆԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ

“ԱրմենՏել” ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) վարչական գրասենյակում  տեղի ունեցավ “Հեքիաթների աշխարհում” մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման արարողությունը: 10 հայ երեխաներ` Հայաստանից և Սփյուռքից  ստացան Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և  “ԱրմենՏել” ընկերության կողմից նվերներ: Հայկական հեքիաթներին նվիրված մրցույթ-փառատոնին մասնակցեցին շուրջ 1000 աշակերտ աշխարհի տարբեր երկրներից: Մրցույթ-փառատոնի առաջին փուլի ավարտից հետո 160 լավագույն նկարները ցուցադրվեցին Երևանի  գեղագիտության ազգային կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում:
 
“Աճող սերնդի դաստիարակության գործընթացն անհնար է կազմակերպել միայն կրթական համակարգի միջոցով: Այստեղ կարևոր է բոլոր կառույցների մասնակցությունը` բիզնեսի, հասարակական կազմակերպությունների և մշակույթի կենտրոնների: Այս մրցույթ-փառատոնը` վառ օրինակ է, երբ արժանի սերունդ կրթելու ընդհանուր նպատակի շուրջ համախմբվել են տարբեր կառույցներ ”, – նշեց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:

“Այցելելով մանկական նկարների ցուցահանդես, ես հաճելիորեն զարմացած և զմայլված էի ոչ միայն երեխաների տաղանդով, այլ նաև մանկության և պատանեկության այն հրաշալի ուժով, որն երեխաներից յուրաքանչյուրն արտացոլել էր իր ստեղծագործություններում: Այսօր, մենք ներկա եղանք այն իրողությանը թե ինչպես այստեղ Հայաստանում հայկական հեքիաթը խթան հանդիսացավ Սփյուռքի երիտասարդների միավորմանը` հայ մշակույթի, ժառանգության և արժեքների շուրջ”, – նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Մրցույթ-փառատոնի նպատակն է հայտնաբերել առավել շնորհալի մանուկներին Հայաստանում և Սփյուռքում, ինչպես նաև խրախուսել հայկական մանկական գրականության իմացությունը և հետաքրքրությունը գեղանկարչության հանդեպ: Մրցույթ-փառատոնը կազմակերպել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից, իսկ կազմակեպմանն աջակցել է “ԱրմենՏել” ընկերությունը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52