Այլ Լուրեր

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
LUXURY. ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ԲԱՐԵՐԱՐ
25/03/2011 17:46
Կիսվել

LUXURY. ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ԲԱՐԵՐԱՐ

Շոուբիզնեսային միտումներից և քաղաքական ենթատեքստից զերծ մրցանակաբաշխության արդյունքում «Տարվա բարերար» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մրցանակի հանձնման արարողությունը կայացավ երեկ երեկոյան` Mezzo ակումբում:   

Տարբեր ոլորտներում ամենաներկայանալի գործիչներին գնահատելու, երկրի զարգացման հարցում նրանց ներդրումը կարևորելու և  արձանագրած հաջողությունները խրախուսելու  նպատակով, Luxury ամսագիրը Հայաստանում սկսել է իրականացնել իր ձևաձափով նախադեպը չունեցող մրցանակաբաշխություն: Նախագիծն իր հատուկ ուղերձով ողջունել է ՀՀ առաջին տիկինը:

Ավելի քան 500 հավակնորդների միջև ընտրություն կատարելու համար նախ իրականացվել է ծավալուն ուսումնասիրություն. ամենօրյա հետևողական աշխատանք` նրանց գործունեությանը հետևելու հարցում և մասնագետների կարծիքների համեմատություն: Նախագծի երկրորդ փուլում 22 հոգուց բաղկացած ժյուրին կատարել է հավակնորդների նախնական ընտրություն` յուրաքանչյուր անվանակարգում ընտրելով 3-ական հավակնորդ: Ընդհանուր առմամբ, հավակնորդների թիվը գերազանցել է 500-ը:

»Տարվա մարդիկ» 2010 նախագծի արդյունքներն ամոփվել են երրորդ փուլում` 1000 հոգանոց խմբի կարծիքների հիման վրա: Ամեն ինչ պրոֆեսիոնալ մակարդակով իրականացնելու հարցում գործընթացում ներգրավվել է նաև 40 փորձագետ:

Ամենատարբեր ոլորտներում իրականացրած ծրագրերի և այդ կերպ նաև երկրի տնտեսության զարգացմանը նպաստելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հաղթող է ճանաչվել «Տարվա բարերար» անվանակարգում:

«Շնորհակալ եմ լրագրողների կատարած ուսումնասիրության և գնահատված լինելու համար: Դա, անշուշտ, պարտավորեցնող է, սակայն, վստահեցնում եմ, որ ՎիվաՍել-ՄՏՍ ընտանիքում երկրի նկատմամբ սրտացավ վերաբերմունքը ոչ թե ուղղակի պարտավորություն է, այլ  ամուր սկզբունքների վրա ձևավորված արժեհամակարգ: Ձեզ տրված հարցազրույցների ժամանակ բազմիցս եմ ասել, որ հասարակության նկատմամբ հոգատարության դրսևորումն անհրաժեշտ է պատասխանատվությունը կարևորող կազմակերպություններում: Վստահ եմ, որ այդ մշակույթով առաջնորդվելու դեպքում շահելու են բոլորը»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11