Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՄՎԵԼ ՃԶՄԱՉՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է 2010Թ.-Ի ՏԱՐՎԱ ԲԱՆԿԻՐ
25/03/2011 19:14
Կիսվել

«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՄՎԵԼ ՃԶՄԱՉՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է 2010Թ.-Ի ՏԱՐՎԱ ԲԱՆԿԻՐ

Մշակույթի, արվեստի և քաղաքական 1,000 գործիչներ «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանին ճանաչել են 2010 թվականի տարվա բանկիր: Երեք փուլով անցկացված հարցումն իրականացվել է “Luxury” ամսագրի կողմից, որի նպատակն է եղել բացահայտել 50 անվանակարգերում տարվա ամենամեծ ճանաչումն ու նվաճումները գրանցած գործիչներին:

Սամվել Ճզմաչյանը վերջին 10-15 տարիներին բանկային համակարգում գործող բանկային ամենամեծ ստաժն ունեցող ղեկավարն է: Ավելի քան 15 տարի Սամվել Ճզմաչյանը ղեկավարում է Անելիք Բանկը: 1980 թվականից ստանձնել է ԽՍՀՄ Պետբանկի ՀՀ գրասենյակի էլեկտրագործարանային բաժանմունքի կառավարչի պաշտոնը, այնուհետև ղեկավարել է Արտաքին առևտրային բանկի ՀՀ բաժանմունքը (Վնեշտորգբանկ), հետագայում Արտտնտբանկը, 1990 թվականից ղեկավարել է Վնեշէկոնոմբանկը, այնուհետև Հայներարտբանկը, իսկ 1994-1995 թվականներին Մոսկվայի Գլոմբանկը:

"Երկարամյա իմ աշխատանքային փորձից հանգել եմ այն եզրակացությանը, որ աշխատանքը պետք է կատարել մեծ սիրով, նվիրվածությամբ և ազնվորեն: Եվ միայն այդ դեպքում կարող ես վստահ լինել, որ կստանաս արժանի գնահատական: Այս մրցանակը ես կվերագրեի ամբողջ բանկային համակարգին, քանի որ վերջին 2-3 ճգնաժամային դժվար տարիներին բանկային համակարգը կարողացավ կանգուն մնալ և պահպանել իրեն բնորոշ բոլոր դրական հատկանիշները: Ես խորապես համոզված եմ, որ այդպես էլ կշարունակվի: Շնորհակալ եմ բոլորին վստահության համար", – իր շնորհակալական խոսքում նշեց Անելիք Բանկ ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52