Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ` ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
28/03/2011 11:49
Կիսվել

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ` ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանյան գործարարներն այսուհետ կունենան գործնական օժանդակ նյութ՝ արտահանման ուղեցույց:  Ուղեցույցը մշակվել է Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) և Եվրոպական միության խորհրդատվական խմբի համատեղ նախաձեռնությամբ` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ:
Արտահանման ուղեցույցը ներկայացնում է Հայաստանի ներքին ընթացակարգերը, որոնց հետևում են ձեռնարկատերերը` մինչ իրենց ապրանքների արտահանումը երկրից: Նյութը նախապատրաստվել է ՀՀ օրենսդրության և երկրում առկա գործարարության փորձի հիման վրա` ներառելով արտահանմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների քայլ առ քայլ կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ: Ուղեցույցը ուսումնասիրում է արտահանման գործընթացն ընդհանուր գծերով, ներկայացնում է ընդհանուր տեղեկություններ ապրանքների արտահանման գործընթացի և պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ, ըստ հերթականության նշում արտահանման համար  անհրաժեշտ քայլերը և ծանոթացնում է օտարերկրյա գործընկերների կողմից Հայաստանին տրամադրած արտոնյալ ռեժիմների ու Հայաստանի` արտաքին առևտրային գործընկերների հետ կնքած համաձայնագրերը: Ուղեցույցի յուրաքանչյուր մասը կարելի է դիտարկել առանձին, իսկ որպես ամբողջություն` նյութը ներկայացնում է արտահանման համակարգի ընդհանրական պատկերը: Հավելվածի տեսքով այստեղ ներառված են նաև դիմումի հայտաձևեր և  գործընթացի տարբեր փուլերում ընդգրկված կառույցների ու տեղեկատվություն պատկան մարմինների վերաբերյալ:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՓՄՁ ԶԱԿ-ից` արտահանման ուղեցույցի մշակման ընթացքում նպատակ է դրվել ստեղծել դյուրըմբռնելի տեղեկատվական նյութ, որը գործարարների շրջանում կտարածվի տպագիր և էլեկտրոնային կրիչների տարբերակներով: Այն կունենա նաև առցանց տարբերակ, որը կտեղադրվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի պաշտոնական կայքում: Առցանց տարբերակը պարբերաբար կթարմացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից` հաշվի առնելով արտահանման գործընթացի վրա ազդող օրենսդրական և այլ փոփոխությունները: 

Այս ուղեցույցը ստեղծվել է ԱԵՊԼԱԿ-ի և ԵՄ ԽԽ-ի փորձագետների կողմից, Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ` հաշվի առնելով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի փորձագետների նկատառումները:

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52