28/03/2011 12:00
ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Սույն թվականի մարտի 28-ին ԱՄՆ-ի հանրային ծառայությունների կարգավորման ազգային ասոցիացիայի (NARUC) էներգետիկ կարգավորման համագործակցության ծրագրի և ԱՄՆ-ի Այովա նահանգի հանրային ծառայությունների խորհրդի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջև 2010 թվականի հունիսի 15-ին Երևանում ստորագրված փոխհամագործակցության հուշագրի շրջանականերում, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) և ԱՄՆ-ի հանրային ծառայությունների կարգավորման ազգային ասոցիացիայի (NARUC) հովանավորությամբ, աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ԱՄՆ-ի Այովա նահանգի հանրային ծառայությունների խորհրդի (IUB) պատվիրակությունը: ԻՆչպես տեղեկացնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից` աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում է ուսումնասիրել ԱՄՆ-ի հանրային ծառայությունները կարգավորող մարմնի բնական գազի և այլ ոլորտների շուկաների զարգացման, կարգավորման և թափանցիկ ու կայուն աշխատանքի ապահովման բազմամյա փորձը: Համատեղ քննարկումների ընթացքում ուսումնասիրվելու են նաև սպառողների շահերի պաշտպանության և ծառայություններ մատուցողների կարգավորմանն վերաբերող արդի խնդիրները:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
