Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ – ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԲՅՈՒՋԵՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ
29/03/2011 11:01
Կիսվել

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ – ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԲՅՈՒՋԵՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ

Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում քաղաքապետ Կարեն Կարապետյանը կարևորել է առաջիկա մի քանի տարիների կտրվածքով համաքաղաքային բյուջեի կանխատեսելիությունը: «Մենք պետք է կարողանանք կանխատեսել, թե որքան պետք է լինի Երևան քաղաքի բյուջեն, որպեսզի մայրաքաղաքում լուծում ստանան, ինչպես հրատապ, այնպես էլ երկրորդական խնդիրները»,- hերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է Կարեն Կարապետյանը: Ինչպես տեղեացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից`  քաղաքապետը  շեշտադրել է հատկապես գույքահարկի, հողի հարկի, ինչպես նաև սանմաքրման համար գանձվող վարձավճարների հավաքագրումն ավելի արդյունավետ կազմակերպելու հարցը` առաջարկելով ճշտել և գնահատական տալ գույքային հարկերի բազային տվյալների մասով:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում մեկ անգամ ևս ուշադրություն է հրավիրվել շուկաներում և ստորգետնյա անցումներում սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակի ապահովման, Երևան քաղաքում կառուցապատողների կողմից շինարարության ժամկետների խախտման, մայրաքաղաքի վերելակային տնտեսության բարելավման, բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման և մի շարք այլ հարցերին:

Աշխատանքային խորհրդակցության շրջանակներում անդրադառնալով նաև երթևեկության կառավարման ու կանոնակարգման հիմնահարցերին` քաղաքապետը կարևորել է Երևանում «Անվտանգ քաղաք» ապահովելու գաղափարի իրագործումը: Այս համատեքստում հանձնարարվել է սահմանված ժամանակացույցի համաձայն ավարտել ծանրաբեռնված խաչմերուկներում և կանգառներում ճանապարհային տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Զեկուցվել է, որ Տիգրան Մեծի պողոտայում ուղևորատար տրանսպորտի կանգառագոտիների առանձնացման տեխնիկական նոր միջոցների տեղադրումը զգալիորեն փոխել է պատկերը: Ռետինե բարձիկներով առանձնացված գոտիներում տաքսիներ և այլ մեքենաներ այլևս չեն կայանում: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ներկայացնել նաև այլ փողոցներում նմանատիպ միջոցառումներ ձեռնարկելու առաջարկներ:

Նշենք նաև, որ քաղաքապետը խոսել  է նաև «Օգնիր դպրոցիդ» էլեկտրոնային կայքի գործարկման մասին: ««Օգնիր դպրոցիդ» էլեկտրոնային կայքի միջոցով յուրաքանչյուր անհատ իր հնարավորությունների սահմաններում պետք է օժանդակի իր հարազատ դպրոցին», – նշել է Կարեն Կարապետյանը` ավելացնելով, որ այսօր դպրոցը դրա կարիքը շատ ունի և ցանկացած կամավոր նվիրատվություն  կնպաստի կրթօջախների վիճակի բարելավմանը: 
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85