Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
ՆԱԽԱՐԱՐ – ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ, ՀԱՇՎԱՐԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԹԱՓԱՆՑԻԿ
29/03/2011 14:53
Կիսվել

ՆԱԽԱՐԱՐ – ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ, ՀԱՇՎԱՐԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԹԱՓԱՆՑԻԿ

Երեկ`  մարտի 28-ին, ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ: Մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը և նախարարի տեղակալ, սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Ա. Ասատրյանը:

Խոսելով կենսաթոշակային  բարեփոխումների ընթացքի մասին նախարարը նշեց, որ օրենսդրական փաթեթի ընդունումից հետո մշակվել են ենթաօրենսդրական ակտեր, որոնք առաջիկա օրերին կներկայացվեն ՀՀ կառավարություն: Նախատեսված փոփոխություններից են. զինվորական կենսաթոշակների տարաբնույթ հավելումների փոխարեն մեկ մարմնի կողմից մեկ դրամական օգնություն  նշանակելը և վճարելը, կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացը թափանցիկ և վերահսկելի դարձնելու, մահացած կենսաթոշակառուների մասին առցանց տեղեկատվություն ստանալու նպատակով միասնական տեղեկատվական համակարգի ձևավորումը: Եթե կենսաթոշակառուն մահացել է, սակայն տեղի է ունեցել կենսաթոշակի վճարում` սոցիալական ապահովության պետական ծառայությունն անհապաղ կդիմի  իրավապահ մարմիններին:  Եթե  քաղաքացին կենսաթոշակի անցնելու համար պահանջվող տեղեկանքները չի կարողանում  ներկայացնել, այդ գործառույթով կզբաղվի պետական ծառայությունը: «Կենսաթոշակ նշանակելը, հաշվարկելը և վճարելը պետք է դառնա թափանցիկ, հասկանալի գործընթաց, պետք է ունենանք կոնկրետ մարդկանց թիվ և հստակ վճարված ֆինանսական միջոցներ: Կա կենսաթոշակառու` կա վճարում, չկա կենսաթոշակառու` չկա  վճարում: Այն միջոցառումները, որոնք այսօր իրականացվում են, հնարավորություն կտան արդեն մոտ ապագայում  ունենալ էականորեն տարբեր իրավիճակ»,-ասաց նախարարը:

Նախարարի տեղակալ, սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Ա. Ասատրյանը ներկայացրեց բազմաստիճան համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող քայլերը, նշելով, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը և Կենտրոնական բանկը ևս զգալի աշխատանք են կատարում: Խոսելով գործող համակարգի կատարելագործման մասին` պարոն Ասատրյանը կարևորեց օրենքների կիրարկումը, կենտրոնացված տեղեկատվական բազայի գործարկումը  և սուբյեկտիվիզմի վերացումը:

AMP
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36