Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 114.4 ՄԼՐԴ ԴՐԱՄ, ԾԱԽՍԵՐԸ` 109.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ
30/03/2011 10:55
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 114.4 ՄԼՐԴ ԴՐԱՄ, ԾԱԽՍԵՐԸ` 109.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ

2011 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 114.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 109.5 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 62.9%-ով և 52.4%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշների կատարումը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 13.9%-ով, ծախսերի գծով` 11.9%-ով: Նման տվյալներ է հրապարակել ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 10.9%-ով կամ 11.2 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների 11.7% (11.4 մլրդ դրամ) աճով: Հաշվետու ժամանակահատվածում այլ եկամուտները նվազել են 2.2% ով (136 մլն դրամով), իսկ արտաքին աղբյուրներից պաշտոնական դրամաշնորհներ չեն ստացվել: 

2011 թվականի հունվար-փետրվարին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 109.5 մլրդ դրամի ծախսեր` կազմելով եռամսյակային ծրագրի 52.4% ը: Մասնավորապես` 102.3 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 7.1 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 1.1 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին` կազմելով ծրագրվածի 40% ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 3.1% ով կամ 3.3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է այլ ծախսերի, կենսաթոշակների և պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերման ծախսերի աճով:
 
Այսպիսով, 2011 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 4.9 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակում նախատեսված 26.9 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85