Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+2.08 TOPIX - 4100.61+0.63
STOCKS CHINA:  HANG SENG - 25937.49+1.05 SSEC - 3966.59+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
10/08/2026  CBA:  USD - 365.88-0.29 GBP - 494.01+1.91
10/08/2026  CBA:  EURO - 422.81+0.69
10/08/2026  CBA:  GOLD - 51000+756 SILVER - 756.62+29.84
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ 94.6%-Ը ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
30/03/2011 11:18
Կիսվել

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ 94.6%-Ը ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Պետական բյուջեի եկամուտների 94.6%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` 2011 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 89.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 63.9%-ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 10.8%-ով կամ շուրջ 8.7 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճի վրա զգալի ազդեցություն է գործել ավելացված արժեքի հարկի, ռոյալթիի, եկամտահարկի, ինչպես նաև ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման վճարների գծով մուտքերի աճը:

Հարկերի և տուրքերի 49.1%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է շուրջ 43.8 մլրդ դրամ և 8.8%-ով կամ 3.6 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից 24.2 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, շուրջ 19.6 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: 

Պետական բյուջեի հունվար-փետրվար ամիսների հարկային եկամուտների ու պետական տուրքերի 7.9%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 7.1 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 3.3 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 3.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 4.7% ով կամ 318.2 մլն դրամով, ինչը պայմանավորված է հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված ակցիզային հարկի շուրջ կրկնակի աճով: Ներմուծման գծով ստացված մուտքերը նույն ժամանակահատվածում գրանցել են անկում:

2011 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 12.6% ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով 11.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 1.5%-ով կամ 168 մլն դրամով: Միևնույն ժամանակ, ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 11.5 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 12.9%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 7.8%-ով կամ 831.1 մլն դրամով: Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 3.8 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 4.3%-ը ` ընդամենը 1%-ով զիջելով 2010 թվականի համապատասխան ցուցանիշը: 

2011 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 2.7 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով եռամսյակային ծրագրի 61.3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 34.6%-ով կամ 690.9 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար գանձվող տուրքերի աճով:

Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են 3.5 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 3.9%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.9%-ով կամ 103.4 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է գործունեության որոշ տեսակների` հարկման ընդհանուր դաշտ անցնելու հանգամանքով: 

2011 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 1.8 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 57.6% ով կամ 648.1 մլն դրամով` հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման համար գանձվող բնօգտագործման վճարների աճով: 

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 3.8 մլրդ դրամի այլ հարկեր: Մասնավորապես` 1.4 մլրդ դրամ են կազմել «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված ռոյալթին, 995.8 մլն դրամ` ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) վճարները, 390 մլն դրամ` ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղու ներմուծման թույլտվության համար սակագնային քվոտայի վճարը, 369.2 մլն դրամ` ճանապարհային վճարները, 162.5 մլն դրամ` կոնցեսիոն վճարը, 106.6 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 192.1 մլն դրամ` հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 8.6 մլն դրամ` արտոնագրային վճարները և 118 մլն դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այլ հարկերի փաստացի ցուցանիշն աճել է 3.3 անգամ կամ 2.6 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ռոյալթիի և ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման վճարների աճով: Նշենք, որ ռոյալթիի գծով մուտքերը հունվար-փետրվար ամիսների ընթացքում կազմել են ավելի քան 1.4 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում փաստացի մուտքագրված և ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախատեսված համապատասխանաբար 30.8 մլն և 1 մլրդ դրամի դիմաց: Նշված բարձր ցուցանիշը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընթացիկ տարում գումարներ են մուտքագրվել նախորդ տարվա պարտավորությունների մարման նպատակով:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են 19.1 մլրդ դրամ` 66.7%-ով ապահովելով եռամսյակային ծրագիրը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 16.5%-ով կամ 2.7 մլրդ դրամով: 

AMP
10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
51000
+756
Արծաթ
756.62
+29.84