Պաշտոնական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 399.00+0.00
EUR BUY - 405.00-1.00 EUR SELL - 414.00+0.00
OIL:  BRENT - 77.12+1.35 WTI - 74.09+1.19
COMEX:  GOLD - 2697.40+0.72 SILVER - 31.16+1.40
COMEX:  PLATINUM - 991.70+0.78
LME:  ALUMINIUM - 2498.50-1.21 COPPER - 9031.50+2.60
LME:  NICKEL - 15451.00+2.47 TIN - 30079.00+5.33
LME:  LEAD - 1939.00+0.23 ZINC - 2825.00-3.48
FOREX:  USD/JPY - 158.3+0.31 EUR/GBP - 1.0297-0.09
FOREX:  EUR/USD - 1.0297-0.09 GBP/USD - 1.2297-0.28
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42635.20+0.00 NASDAQ - 19478.88+0.00
STOCKS US: S&P 500 - 5918.25+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39190.40-1.05 TOPIX - 2714.12-0.80
STOCKS CHINA:  HANG SENG - 19064.29-0.92 SSEC - 3168.52-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 8319.69+0.83 CAC40 - 7490.28+0.51
STOCKS EUR:  DAX - 20317.10-0.06
10/01/2025  CBA:  USD - 396.84-0.01 GBP - 487.91+0.66
10/01/2025  CBA:  EURO - 408.82+0.02
10/01/2025  CBA:  GOLD - 34124.00+189.00 SILVER - 386.40+1.84
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
30/03/2011 17:14
Կիսվել

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվել է 2011թ. առաջին երկու ամիսներին համայնքային բյուջեների կատարողականի մասին հաշվետվությունը: Ինչպես տեղեկացնում են նախարարության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` նիստի շրջանակներում նշվել է, որ եկամուտների մասով համայնքային բյուջեների կատարողականը կազմել է 74,9 տոկոս: Ընդհանուր առմամբ, բոլոր հարկատեսակների մասով գրանցվել է աճ` բացի հողի հարկից: Պայմանավորվածություն  էձեռք բերվել, որ համայնքային բյուջեների կատարողականի մասին հաշվետվություններն այսուհետ կոլեգիայի նիստում կներկայացվեն եռամսյակային կտրվածքով:

Կոլեգիային ներկայացվել է նաեւ ՀՀ համայնքների աշխատավարձերի պարտքերի մարման վերաբերյալ տեղեկատվություն, ըստ որի` նախորդ տարիների պարտքից մարտի 18-ի դրությամբ մարվել է 28,2 մլն դրամ, ընթացիկ տարում կուտակվել է 11 մլն դրամ, որից ամենխոշորը Արմավիրի մարզինն է` 9,4 մլն դրամ: Ընդամենը պարտքը ներկայումս կազմում է 385,5 մլն դրամ:

ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Ա. Գիլոյանը հաշվետվություն է ներկայացրել հողօգտագործման բնագավառում ՀՀ պետական մարմինների, մարզպետների եւ ՏԻՄ-երի կողմից 2010թ-ին իրականացված գործառույթների վերաբերյալ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գյուղնշանակության հողամասերից կամովին հրաժարվելու դեպքերին: Արձանագրվել է, որ գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար օրենսդրական մեխանիզմների հստակեցման անհրաժեշտություն կա: Նիստը վարող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հանձնարարել է ավելի ամբողջական տեղեկատվություն պատրաստել նշված հարցի վերաբերյալ, առաջիկայում արտագնա քննարկում կազմակերպել Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում, որտեղ նման դեպքերն ավելի շատ են, ինչպես նաեւ աշխատանքներ սկսել խնդրի լիարժեք կանոնակարգման մեխանիզմների մշակման առումով:

Այս համատեքստում կարեւորելով հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրը` փոխվարչապետը նկատել է, որ անցած տարի լուրջ աշխատանքներ են իրականացվել այդ ուղղությամբ: Մասնավորապես, սահմանված ընթացակարգերն արդեն հնարավորություն են տալիս տեղերում իրականացնել հողատեսքերի փոփոխություններ, վերացնել սեփականության իրավունքի փաստաթղթերում առկա անճշտություններն ու սեփականության առաջին պետական անվճար գրանցման ժամկետային սահմանափակումը: Աշխատանքերը շարունակվում են, եւ վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունված եւ արդեն ուժի մեջ մտած «ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքով եւս այդ ուղղությամբ էական քայլեր են արվում:

10/01/2025
դրամ
Դոլար (USD)
396.84
-0.01
Եվրո (EUR)
408.82
+0.02
Ռուբլի (RUR)
3.89
+0.01
Լարի (GEL)
140.28
+0.21
34124.00
+189.00
Արծաթ
386.40
+1.84