Աշխարհ

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 88.26+3.74 WTI - 82.49+3.29
COMEX:  GOLD - 4012.70+0.57 SILVER - 56.04+1.06
COMEX:  PLATINUM - 1612.50-0.01
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.36-0.01 EUR/GBP - 1.1439+0.03
FOREX:  EUR/USD - 1.1439+0.03 GBP/USD - 1.3453-0.06
STOCKS RUS:  RTSI - 786.94-3.26
STOCKS US: DOW JONES - 52146.42-0.77 NASDAQ - 25520.24-1.40
STOCKS US: S&P 500 - 7457.69-1.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 64141.12-4.03 TOPIX - 3919.21-2.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24562.24-1.78 SSEC - 3764.15-3.05
STOCKS EUR:  FTSE100 - 10600.37+0.27 CAC40 - 8338.81-0.47
STOCKS EUR:  DAX - 24830.98-0.34
17/07/2026  CBA:  USD - 366.85+0.28 GBP - 492.79-2.19
17/07/2026  CBA:  EURO - 419.24-0.85
17/07/2026  CBA:  GOLD - 47102-773 SILVER - 666.39-16.58
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԸ ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 32% ԱՃ
30/03/2011 18:08
Կիսվել

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԸ ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 32% ԱՃ

Շուկայական արժեքով աշխարհի խոշորագույն չինական Industrial and Commercial Bank of China Ltd (ICBC) բանկն ամփոփել է 2010 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, բանկը գրանցել է զուտ շահույթի 32% աճ: Հատկանշական է, որ բանկն այս ցուցանիշի գծով "արդարացրել է" վերլուծաբանների սպասումները: 2010 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների արդյունքներով ICBC բանկն ապահովել է  37.9 մլրդ յուանի (5,7 մլրդ դոլարի) զուտ շահույթ` 2009 թվականի համապատասխան ժամանակահատվածում գրանցված 28.6 մլրդ յուանի դիմաց: Տարվա կտրվածքով չինական խոշորագույն այս բանկի զուտ շահույթը կազմել է 165.16 մլրդ յուան: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 28%-ով:

Այսպիսով, Չինաստանի «մեծ քառյակի» բոլոր չորս բանկերի` 2010 թվականի գործունեության արդյունքները հրապարակված են: Հիշեցնենք, որ ակտիվների արժողությամբ Չինաստանի չորրորդ բանկը` Bank of China Ltd-ն, նախորդ շաբաթ հայտարարեց, որ 2010 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով ապահովել է շահույթի 33% աճ, ինչը, բանկի տարածած հայտարարության համաձայն, տեղի է ունեցել առավելապես վարկային պորտֆելի մեծացման շնորհիվ: Չինաստանի երկրորդ խոշոր բանկը գրանցել է եռամսյակային զուտ շահույթի 18.6% աճ, իսկ China Construction Bank Corp.-ն ապահովել է եռամսյակային շահույթի 83% աճ:

17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
47102
-773
Արծաթ
666.39
-16.58