Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՄԱՐՏԻՆ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 0,8% ԳՆԱՃ
31/03/2011 12:40
Կիսվել

ՄԱՐՏԻՆ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 0,8% ԳՆԱՃ

2011թ.  մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.8%  գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 0.8%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.5%-ով, իսկ ծառայությունների սակագները` 0.9%-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ`  2011թ. մարտին 2010թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.2%, այդ թվում պարենային ապրանքներինը  (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 107.9%,  ոչ պարենային ապրանքներինը՝ 100.9%, ծառայությունների սակագներինը՝ 102.5%: Միևնույն  ժամանակ, 2011թ. հունվար-մարտին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1.7%, ինչը 0.7  տոկոսային կետով գերազանցել  է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (1.0%):

2011թ. մարտին 2010թ. մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 111.5%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 115.5%, ոչ պարենային ապրանքներինը`  103.8%,  ծառայությունների սակագներինը` 108.4%,  իսկ հունվար-մարտին 2010թ.  հունվար-մարտի համեմատ` համապատասխանաբար  111.1%, 115.2, 103.5 և 107.6%: 

Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2011թ.  մարտին փետրվարի համեմատ գրանցվել է սպառողական գների  0.2-2.7% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են  0.5%-ով: 
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85