31/03/2011 14:58
ՄԱՐՏԻՆ ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ 9.7%-ՈՎ ԵՎ 17.7%-ՈՎ
2011թ. մարտին փետրվարի համեմատությամբ ՀՀ-ում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 3.5% և 5.0% գնաճ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից` 2011թ. մարտին նախորդ տարվա մարտի համեմատությամբ հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 9.7% և 17.7%-ով: Միևնույն ժամանակ, 2010թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 10.8% և 13.3%-ով:
Նշենք նաև, որ փետրվարին հունվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել էին համապատասխանաբար 3.8%-ով և 4.8%-ով:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
18:03 29/09/26
