Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՎՍՏՐԻԱԿԱՆ UNICREDIT BANK AG-Ի ԿՈՂՄԻՑ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է «ՈՐԱԿԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿ
31/03/2011 15:06
Կիսվել

ԱՎՍՏՐԻԱԿԱՆ UNICREDIT BANK AG-Ի ԿՈՂՄԻՑ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է «ՈՐԱԿԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿ

"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ միակ բանկն է Հայաստանի Հանրապետությունում , որին հանրահայտ ավստրիական UNICREDIT BANK AG-ն շնորհել է "Որակի գերազանցության" մրցանակ` 2010թ. ընթացքում եվրոյով փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: Ինչպես նշվում է "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ"-ի հայտարարության մեջ`  UNICREDIT BANK AG-ն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` որակական և քանակական ամենաբարձր չափանիշներ ապահովելու համար: Հարկ է նշել նաև, որ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ կողմից կատարվող փոխանցումները համապատասխանում են միջազգային փոխանցումների STP (Straight Through Processing) ստանդարտներին` փոխանցումները կատարվում են ավտոմատ կերպով` բացառելով մարդկային միջամտության գործոնը, որի շնորհիվ ապահովվում է փոխանցման իրականացման մաքսիմալ արագություն:

Մրցանակի հանձնման համար Հայաստան էր ժամանել UNICREDIT BANK AG փոխնախագահ Ռիչարդ Գոլեկը և UNICREDIT BANK AG–ի Ֆինանսական տնօրեն, ֆինանսական ինստիտուտների խմբի ղեկավար Փիթեր Թչոփը: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ Գլխավոր գրասենյակում ս.թ մարտի 31-ին: Միջոցառման շրջանակներում "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ Վարչության նախագահ Արմեն Նալջյանի նշել է. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի համար UNICREDIT BANK AG-ի կողմից շնորհված հատուկ մրցանակը ոգևորիչ, պարտավորեցնող և, միևնույն ժամանակ, արդարացված է: Այս մրցանակը մեկ անգամ ևս վկայում է, որ երկար տարիների համագործակցության արդյունքում "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն ձեռք է բերել կայուն, հուսալի և վստահելի գործընկերոջ համբավ: Դրա վառ ապացույցն է մեր հաճախորդների ցանցի ընդլայնումը և գործարքների ծավալների աճը: Մենք խորապես համոզված ենք, որ այս իրադարձությունը կունենա իր արժանի շարունակությունը` համագործակցության նոր ուղիներ բացելով մեր երկու բանկերի միջև առկա փոխշահավետ հարաբերություններում»:

2011թ.-ի մարտի 30-ի դրությամբ "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ ընդհանուր կապիտալը գերազանցում է 8.88 մլրդ դրամը, ընդհանուր ակտիվները կազմում են ավելի քան 53.5 մլրդ դրամ, վարկային ներդրումները` ավելի քան 28.9 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` մոտ 8.2 մլրդ դրամ: Զբաղեցնելով "Արքա" պլաստիկ քարտերի շուկայի մոտ կեսը` բանկի գործող տեղական և միջազգային քարտերի քանակը կազմում է մոտ 120,000 հատ: Բանկն ունի 36 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում:

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52