
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԵԼ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ» ԾՐԱԳՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐԸ
Մեկ այլ որոշմամբ` հանրապետությունում առաջին անգամ ձևավորված սոցիալական բնակարանների ֆոնդի բաշխման իրավունքը վերապահվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը 90 տոկոսով իրականացվում էր Երևան քաղաքում։ Մարզերի շահառուների համար վարկերի տրամադրման արտոնություն սահմանելու շնորհիվ պատկերը կտրուկ փոխվել է, և ծրագիրը թափ է առնում մարզերում, մի հանգամանք, որը նպաստում է տարածքների համաչափ զարգացմանը։ Ինչ վերաբերում է սոցիալական բնակարանների ֆոնդի ստեղծմանը, ապա սա, վարչապետի բնորոշմամբ, առաջին քայլն է։ Բնակչության անապահով խավին բնակարաններ կտրամադրվեն արդեն իսկ կառուցված և կառուցվող շենքերում։