Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
ՕՖՇՈՐԱՅԻՆ ՓՈՂԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՀՈՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ
04/04/2011 10:34
Կիսվել

ՕՖՇՈՐԱՅԻՆ ՓՈՂԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՀՈՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ

Հետճգնաժամային անկումային տրամադրությունը և ներդրողների «զգուշավոր» տրամադրվածությունը դեռևս շարունակում են բնութագրական մնալ մեր երկրի տնտեսության համար: 2010 թվականի արդյունքներով, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, ՀՀ տնտեսություն օտարերկրյա ներդրումների հոսքերը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել են 41.1%-ով (1505.7 մլն. դոլար): Միևնույն ժամանակ, ուղղակի ներդրումների ներհոսքը նվազել է 23.5%-ով (693.4 մլն դոլար): Ցավալի է, բայց փաստ. զգալի կրճատվել են Հայաստանի տնտեսության իրական հատված Ռուսաստանից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Իտալիայից և մի շարք այլ գործընկեր-երկրներից հոսող ներդրումների ծավալները: Այսպես, Ռուսատանը, որը դեռևս շարունակում է Հայաստանի համար մնալ որպես օտարերկրյա ներդրումների հիմնական աղբյուր, 2010 թվականին գրանցել է դեպի ՀՀ տնտեսության իրական հատված ներդրումների ընդհանուր ծավալի 46.2% անկում (Ռուսաստանին բաժին է ընկնում ՀՀ իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների 38%-ը): Օտարերկրյա ներդումների ծավալով երկրորդ երկիրը Ֆրանսիան է, իսկ առաջին եռյակը եզրափակում է Նիդերլանդները: Նշենք, որ 2010 թվականին Ֆրանսիայից և Նիդերլանդներից Հայաստանի տնտեսության իրական հատված ուղղված ներդրումները կրճատվել են համապատասխանաբար 23.6%-ով և 9.5%-ով: Ընդհանուր առմամբ, 2010 թվականի ընթացքում Հայաստանի տնտեսություն ուղղված ներդրումների ծավալների անկում գրանցվել են գրեթե բոլոր հիմնական դոնոր-երկրները:

Այս տխուր վիճակագրության համատեքստում, այնուամենայնիվ, կա «ուրախալի» մի փաստ. Հայաստանը` որպես ներդրումային հարթակ, իրենց համար բացահայտել են օֆշորային գոտիների «համբավ» ունեցող Կայմանյան կղզիների, Վիրջինյան կղզիների, Լյուսքսեմբուրգի, Կիպրոսի ներդրողները: Վերջիններիս գրավել է Հայաստանի մեծածախ առևտրի, մանրածախ առևտրի, վարձույթի և լիզինգի, կացության կազմակերպման, խմիչքների արտադրության ոլորտներում, ինչպես նաև  հանքագործական արդյունաբերության և բացհանքերի շահագործման որոշ ճյուղերում գործունեության ծավալելու հեռանկարները: Այսպես, 2010 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Կիպրոսից ՀՀ տնտեսության իրական հատված ուղղված օտարերկրյա ներդրումների ծավալը նախորդ տարվա համեմատությամբ աճել է շուրջ 2,1 անգամ` կազմելով 14.3 մլն դոլար, ընդ որում, հարկ է նշել, որ կիպրոսյան ներդրումներն առանձնացել են իրենց դիվերսիֆիկացվածությամբ: Կիպրոսի ներդրողների համար գրավիչ են եղել ՀՀ մեծածախ և մանրածախ առևտրի, վարձույթի և լիզինգի ոլորտներն, ինչպես նաև հանքագործական արդյունաբերության և բացհանքների շահագործման ճյուղերը:

2010 թվականին Լյուքսեմբուրգից Հայաստան հոսած ներդրումներն աճել են 2 անգամ (6 մլն դոլար) և ուղղվել առավելապես խմիչքների արտադրության ոլորտ: Կայմանյան կղզիների ներդրողները Հայաստանի տնտեսությունում կատարել են 4 մլն դոլարի ներդրումներ` այս գումարներն ուղղելով մանրածախ առևտրի ոլորտ: Ինչ վերաբերում է Վիրջինյան կղզիներից Հայաստանի տնտեսության իրական հատված ուղղված ներդրումներին, ապա վերջիններիս ընդհանուր ծավալը կազմել է 77,9 հազար դոլար: Հատկանշական է, որ Վիրջինյան կղզիներում գրանցված ներդրողները գերադասել են Հայաստանում զբաղվել կացության կազմակերպմամբ:

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36