Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ՌՈՒՍԱԼ»-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
04/04/2011 12:39
Կիսվել

«ՌՈՒՍԱԼ»-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

UC RUSAL (Հոնկոնգի բորսայում առևտրային կոդը 486, առևտրային կոդը Euronext-ում RUSAL/RUAL) աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողը հայտարարում է «Արհեստավարժի կյանքի մեկ օրը»  մրցույթի սկիզբը` ԶԼՄ-ներում տպագրված լավագույն նյութի համար բանվորական և սոցիալական ոլորտի մասնագիտությունների վերաբերյալ (ուսուցչի, դաստիարակի, սոցիալական և բժշկական աշխատողների): Մրցույթի հայտարարման նպատակներն են աշխատանքի ոլորտի մարդկանց հանդեպ հանրության ուշադրության գրավումը, բանվորի և հանրայնորեն կարևոր այլ մասնագիտությունների վարկի բարձրացումը, մասնագիտական զարգացման պատճառաբանումը, երիտասարդության մեջ խթանների ձևավորումը հասարակության կողմից պահանջարկված մասնագիտությունների ձեռք բերման համար:

Մրցույթի մասնակցության հայտ կարող են ներկայացնել ինչպես պրոֆեսիոնալ լրագրողները, այնպես էլ ընկերության ներկայության տարածաշրջանների անհատ հեղինակները, որոնց նյութերը կտպագրվեն ԶԼՄ-ներում: Մրցույթի մասնակցության համար ընդունվում են ակնարկներ, պատկերներ, տեսանյութեր, ձայնապատկերներ, ֆոտոթղթակցություններ և այլ հրապարակումներ` հրատարակված տպագիր կամ էլեկտրոնային ԶԼՄ-ներում կամ եթեր հեռարձակված  2011 թ.  ապրիլի 1-ից մինչև  հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Ներկայացված աշխատանքների քննարկման և հաղթողների որոշման համար կստեղծվի մրցութային հանձնաժողով, որի կազմում կընդգրկվեն լրագրության ոլորտի փորձագետներ: Մրցույթի համար աշխատանքները կընդունվեն մինչև 2011 թ.  հուլիսի 1-ը ներառյալ: Մրցութային հանձնաժողովը կորոշի հաղթողներին մինչև 2011 թ.  հուլիսի 15-ը: Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն թանկարժեք մրցանակներով` նոթբուկներ, պլանշետային համակրգիչներ և Apple ընկերության կոմունիկատորներ:

«Մենք կցանկանայինք տեղեկատվական ոլորտում շեշտերի փոփոխություն սպառող ժամանակակցից, որի կերպարը մի շարք ԶԼՄ-ներում առաջ է մղված,  դեպի աշխատանքի ոլորտի մարդիկ, որոնք իրական ներդրում են կատարում երկրի, իրենց մարզերի, իրենց համաքաղաքացիների կենսամակարդակի բարձրացման գործում: Մենք հույս ունենք, որ մեր նախաձեռնությունը կպաշտպանվի ԶԼՄ-ների և նրանց լսարանների կողմից, և մենք կկարողանանք բոլորս միասին փոխել իրավիճակը և ապացուցել, որ աշխատանքն իրապես հարգարժան է, ուշադրություն կբևեռենք նրանց վրա, ովքեր իրական լումա ունեն մեր ապագայի համար: Միշտ կարևոր է առաջին քայլը կատարել: Հնարավոր է, որ բանվորական և սոցիալական ոլորտների մասնագիտությունների վարկի բարձրացման շնորհիվ այսօրվա շրջանավարտներից  շատերը ընտրություն կկատարեն հօգուտ հենց այդ մասնագիտացումների»,- նշել է UC RUSAL-ի գլխավոր տնօրենի տեղակալը Վ.Կուրոչկինա:

«Արհեստավարժի կյանքի մեկ օրը» մրցույթի վերաբերյալ կանոնադրությանը կարելի է ծանոթանալ www.rusal.ru կայքէջում և ԱՐՄԵՆԱԼ գործարանի մամուլի ծառայությունում:
AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08