Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. «ՄԵՐ ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐՆ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ»
04/04/2011 15:44
Կիսվել

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. «ՄԵՐ ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐՆ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ»

«Տարիներ շարունակ գյուղացիներին խոստումներ են տվել, ներկայացրել ծրագրեր: Այսօր գյուղացին մեծ թերահավատությամբ է լցված: Մեր գլխավոր խնդիրը վստահության վերականգնումն է», – հանդիպելով Արմավիրի մարզի մի շարք համայնքների գյուղացիներին` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` հավելելով, որ հանրապետության նախագահի կողմից կա հանձնարարական բարձրացվող խնդիրներին ժամանակին ու տեղում լուծում տալու: «Այն մարդիկ, ովքեր կխոչընդոտեն ծրագրերի իրականացմանը, կենթարկվեն պատասխանատվության», – նշել է նախարարը: Սերգո Կարապետյանը նախարարության աշխատակիցների և ոլորտի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ եղել է ՀՀ Արմավիրի մարզի Գրիբոյեդով, Ակնաշեն, Ապագա, Երասխահուն, Վարդաշեն, Արազափ, Մյասնիկյան և Բաղրամյան համայնքներում, որին էլ հաջորդել է խորհրդակցությունը Արմավիրի մարզպետարանում:
 
Գյուղացիների հիմնական դժգոհությունն ու անհանգստությունը ոռոգման ջրին է վերաբերել:Գրիբոյեդովի գյուղացիները նոր խորքային հոր կառուցելու անհրաժեշտության մասին են խոսել, դժգոհել ոռոգման ջրի բաշխման ուշացումներից:Գյուղացիների թերահավատությանն ի պատասխան` նախարարը հայտարարել է, որ հետևելու է, որպեսզի ջուրն այստեղ բաշխվի ապրիլի 10 – ից, իսկ ՋՕ – ի կողմից խոստումը չկատարելու դեպքում պատասխանատու աշխատակիցը կհեռացվի աշխատանքից: «Առաջին ջուրը կտրվի անվճար: Եթե խոստացված ժամանակ չիրականացվի ջրի բաշխումը, տեղեկացրեք ինձ», – նշել է նախարարը:
 
Լսելով գյուղացիների բողոքը` կապված պարարտանյութերի գների հետ, Սերգո Կարապետյանը շրջայցի ընթացքում կանգ է առել ճանապարհի խանութներից մեկում ու որպես հաճախորդ` հետաքրքրվել վաճառվող պարարտանյութի գնով, որտեղ մեկ պարկի արժեքը հասնում է 8 հազար դրամի, մինչդեռ այն չպետք է անցնի 7.200 դրամը: Նախարարը համայնքների ղեկավարներին հանձնարարել է տեղերում հետևել գներին: «Կա հանրապետության նախագահի հանձնարարականը, որպեսզի հետևենք գնագոյացմանը: Միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի ներկրողներն ու վաճառողները մեծ շահույթ չստանան գյուղացու հաշվին:Գյուղացին ինքը պետք է շահույթ ստանա իր աշխատանքից:Եթե չստացավ, նա չի մշակելու իր հողը», – նշել է Սերգո Կարապետյանը` անդրադառնալով նաև օրգանական պարատնայութերի տրամադրմանը: Այն այս տարի անվճար կհատկացվի անապահով 225 համայնքների: Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական վարկերին, որոնք կտրվեն առևտրային չորս բանկերի կողմից` 14 տոկոս տոկոսադրույքով, որից 4 տոկոսի սուբսիդավորումն իր վրա է վերցրել պետությունը:Սերգո Կարապետյանը կարևորել է այն, որ վարկերը տրվում են ՀՀ դրամով և 6 ամիս արտոնյալ պայմաններով:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85