
ORANGE-Ը ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԵՎՐԱՏԵՍԻԼԻ ՄՈԼԴՈՎԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Այսօր Orange-ը հյուրընկալեց Zdob si Zdub մոլդովական խմբին, որն այս տարի ներկայացնելու է Մոլդովան Եվրատեսիլում: Արդեն երկրորդ տարին լինելով Եվրատեսիլի գլխավոր գործընկերը Հայաստանում և չորրորդ տարին` Մոլդովայում, Orange-ը միավորում է երկու երկրների երաժշտասերներին այս մեծ համաեվրոպական տոնի շուրջ:
«Արդեն երկրորդ տարին է, որ Orange-ը միանում է Եվրատեսիլին: Սա մեծ եվրոպական միջոցառում է, որը թույլ է տալիս միավորվել երաժշտության շուրջ, ճանաչել միմյանց, միասին անցկացնել ոգևորության պահեր ու պարզապես միասին զվարճանալ: Անցյալ տարվա մեր փորձը ցույց տվեց, որ հայերն իսկապես սիրում են այս իրադարձությունը և մենք ուրախ ենք կրկին այս տարի աջակցել եվրոպական այս տոնի իրականացմանը Հայաստանում: Ուրախ ենք նաև այսօր հյուրընկալել մոլդովացի մասնակիցներին, որոնք Orange Մոլդովայի մեր գործընկերների հետ ծանոթանալուց հետո այսօր Orange Արմենիայում են», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Orange-ն այս տարի նույնպես իր բաժանորդներին ներկայացնելու է բազմաթիվ եվրատեսիլյան անակնկալներ, որոնք թույլ կտան նրանց այս մեծ տոնի անմիջական մասնակիցը դառնալ: