05/04/2011 16:37
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ՀԵՏՎՃԱՐԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆ` «ԱՆՁՆԱԿԱՆ»
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ներկայացնում է նոր` «Անձնական» հետվճարային սակագնային պլանը: Նման սակագնային պլան առաջին անգամ է ներկայացվում հայաստանյան շուկայում: Այն ինչպես անհատներին, այնպես էլ փոքր ձեռնարկություններին թույլ է տալիս լիովին վերահսկել հաղորդակցման ծախսերը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ից` այս «ծախսարդյունավետ» սակագնային պլանը բաժանորդներին տրամադրում է րոգպեներ` ներցանցային, դեպի քաղաքային ցանց և այլ օպերատորների ցանցեր զանգեր կատարելու համար, հեռախոսի միջոցով ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ ինտերնետ թրաֆիկի բավականին մեծ ծավալ, ինչպես նաև մեծ թվով SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն:
Այսպիսով` 10000 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդը ստանում է` ամսական 5000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, ամսական 200 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր, ամսական 200 SMS, ամսական 200 ՄԲ ինտերնետ:
Այս սակագնային պլանը հատկապես հարմար է ակտիվ կենսաձևի մարդկանց համար, ովքեր ցանկանում են խոսել` առանց հաշվի մնացորդի մասին անհանգսատալու:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
