Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԲՐՈՒՆՈ ԴՅՈՒԹՈՒԱ – ORANGE ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ ԿԲԱՑԻ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ
05/04/2011 16:53
Կիսվել

ԲՐՈՒՆՈ ԴՅՈՒԹՈՒԱ – ORANGE ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ ԿԲԱՑԻ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ

Այսօր Orange­ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ԵՊՀ ՏՏ կենտրոնում հանդիպեց ուսանողների հետ` լավագույն ուսանողների հետ ծանոթանալու և Orange Նորարարության մրցանակի վերաբերյալ վերջիններիս հետաքրքրող հարցերին պատասխանելու նպատակով:

Նորարարության մրցույթը մեկնարկել է մեկ ամիս առաջ Երևանի Պետական Համալսարանի և Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի (Պոլիտեխնիկ) երևանյան և վերջիններիս մարզային մասնաճյուղերի ուսանողների համար: Մրցույթի արդյունքում լավագույն նորարարական գաղափարի հեղինակը ճանաչված ուսանողը կմեկնի Ֆրանսիա` 6-ամսյա վճարվող պրակտիկայի Orange-ի գիտահետազոտական լաբորատորիաներոից մեկում և կաշխատի նորարարական նախագծերի վրա:

«Հայաստանում ես հանդիպել եմ բազմաթիվ տաղանդավոր երիտասարդների, որոնք, եթե խրախուսում ու աջակցում ստանան, կարող են փայլուն նախագծերի հեղինակը դառնալ: Orange Արմենիան մեծ միջազգային Խմբի մասն է կազմում և մենք ուզում ենք տալ այդ երիտասարդներին հնարավորություն` փորձել իրենց  և կատարելագործվել մեր Խմբի բազմաթիվ գիտահետազոտական լաբորատորիաներից մեկում: Վստահ եմ, որ հաղթողը կվերադառնա Հայաստան որպես պատրաստի մասնագետ և օգտակար կլինի ինչպես իր համալսարանին, այնպես էլ երկրին», – ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ուսանողների հետ հանդիպման ժամանակ: 

Երկու համալսարանների ռեկտորները ողջունել են Orange-ի այս նախաձեռնությունը և ամեն կերպ աջակցել մրցույթի անցկացմանը` հատկապես կարևորելով հայ  ուսանողների համար այսօրինակ աշխատանքային պրակտիկայի ընձեռած ապագա հնարավորությունները, ինչպես նաև հետագայում գիտական աշխատանքի պատրաստվող մասնագետների համար նորանոր հմտությունների ձեռքբերումը:

Մրցույթի կարելի է մասնակցել` մինչև ապրիլի 20-ը գրանցվելով Orange-ի պաշտոնական վեբկայքում հատուկ ստեղծված կայքէջում և էլեկտրոնային ձևաչափով ուղարկելով նախագիծը և կենսագրությունը:

11 հոգուց կազմված Ժյուրին, որի կազմում են Orange Արմենիայի հայ և արտասահմանցի 7 մասնագետներ, Orange Lab-երի 2 ներկայացուցիչ, ինչպես նաև` մեկական ներկայացուցիչ ԵՊՀ-ից և ՀՊՃՀ-ից, կգնահատի ներկայացված գաղափարներն ըստ հետևյալ չափանիշների. նորարարական, հետաքրքիր, օգտակար և հեշտ կիրառելի: Գաղափարը պետք է վերաբերի հեռահաղորդակցության ոլորտին (ցանց և ինժեներիա, ծրագրային ապահովում և հավելվածներ, շարժական կապի նորարարական եղանակներ, սարքավորումներև այլն) և ներկայացված լինի անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով: Այս լեզուներից մեկի բավարար տիրապետումը անհրաժեշտ է հետագայում Ֆրանսիայում պրակտիկան անցնելու համար: Մրցույթի հաղթողի անունը կհրապարակվի Orange-ի կայքում մայիսի 20-ին:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01