Աշխարհ

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
ՏՀԶԿ – G7-Ի ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ
06/04/2011 10:42
Կիսվել

ՏՀԶԿ – G7-Ի ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ

Աշխարհի առաջատար յոթնյակի (G7) երկրների տնտեսությունները, բացառությամբ վերջերս աղետներ վերապրած ճապոնական տնտեսության, 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, ամենայն հավանականությամբ, կգրացեն առավել զգալի աճ, քան կանխատեսվում էր մինչ այս: Այս մասին նշվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հրապարակած զեկույցում, որտեղ ներայացված են կարճաժամկետ կանխատեսումներ` ՏՀԶԿ անդամ երկրների տնտեսական զարգացումների վերաբերյալ: Զեկույցում, մասնավորապես, գնահատականներ են տրված ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Կանադայի տնտեսական «հաջողություններին»:

 Ընդհանուր առմամբ, ըստ ՏՀԶԿ վերլուծաբանների, նշված երկրներում կգրանցվի տնտեսական աճի առավել բարձր տեմպեր` մինչ այս կանխատեսված մակարդակների համեմատությամբ` նախ և առաջ պայմանավորված ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում առաջատար յոթնյակի երկրների տնտեսությունների մասնավոր հատված ներդրումների զգալի ներհոսքով և առևտրի խթանման արդյունքում տնտեսությունների հետճգնաժամային վերականգնման գործընթացների արագացմամբ: Կանխատեսումների համաձայն` 2011 թվականի արդյունքներով նշված երկրներում տնտեսական աճը կտատանվի 3%-ի սահմաններում:

Հատկանշական է, որ ՏՀԶԿ վերլուծաբանները զգալի մտահոգված են ամբողջ աշխարհում գործազրկության մակարդակի շարունակական աճով, ինչպես նաև համաշխարհային շուկայում նավթի գների աճով: Ըստ ՏՀԶԿ կանխատեսումների, այս բացասական երևույթները կխոչընդոտեն համաշխարհային տնտեսության վերականգնմանը և տնտեսական զարգացման միտումների ամրապնդմանը:

Ինչ վերաբերում է Ճապոնիային, ապա ՏՀԶԿ վերլուծաբաններն այս երկրի համար կանխատեսում են տարվա կտրվածքով տնտեսության անկում` միևնույն ժամանակ փաստելով, որ ըստ նախնական գնահատականների` աղետների հետևանքով ճապոնիայի կրած ընդհանուր վնասը կազմում է երկրի ՀՆԱ-ի 3,3-5,2%-ը:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85