06/04/2011 14:09
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ` ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ավարտեց բեռնափոխադրող ընկերությունների վարքագծի հետ կապված ուսումնասիրությունը: Այսօր` ապրիլի 6-ին, կայացած Հանձնաժողովի նիստում որոշում կայացվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ վարչական վարույթ հարուցել շուկայում գործող 4 ընկերությունների հանդեպ: Դրանք են. «Չորս ընկեր», «Պրոֆ Իմպրոտեքս», «Նանիս» և «ՍՕՀՕ»: Վարչական վարույթի ավարտից հետո, օրենքով սահմանված ժամկետներում արդյունքները կներկայացվեն հանրությանը:
Հիշեցնենք, որ համաձայն մամուլի հրապարակումների, ինչպես նաև առևտրականների հավաստիացումների, տարեսկզբին վերոնշյալ 4 տնտեսվարողները բարձրացրել են Թուրքիայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար առևտրականներից գանձվող վճարի չափը: Նույն աղբյուրների պնդմամբ, Թուրքիայից ներկրվող ապրանքի մեկ կիլոգրամի մաքսազերծումը 4 դոլարից դարձել է 8 դոլար, Չինաստանից ներկրվող ապրանքի դեպքում՝ 7 դոլարի փոխարեն՝ 14 դոլար:

26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
Արծաթ
678.93
-38.56
15:53 26/06/26
13:34 26/06/26
10:59 26/06/26
10:30 26/06/26