Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ը ՍԱՀՄԱՆԵԼ Է ԲԱՐՁՐ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ` ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՔԱՐՏԻ ԴՐԱԿԱՆ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ
06/04/2011 17:00
Կիսվել

«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ը ՍԱՀՄԱՆԵԼ Է ԲԱՐՁՐ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ` ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՔԱՐՏԻ ԴՐԱԿԱՆ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ

«Յունիբանկ»-ը սահմանել է բարձր տոկոսադրույք կենսաթոշակային քարտի հաշվի դրամական միջոցների նկատմամբ` 5% տարեկան: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից`  «Յունիբանկ»-ի կենսաթոշակային քարտը սպասարկման արտոնյալ պայմաններով ArCa Classic ունիվերսալ բանկային քարտ է ` նախատեսված հատուկ թոշակառուների համար: Քարտի տրամադրումն ու սպասարկումն իրականացվում է անվճար:

Հիշեցնենք, որ 2011թ.-ի հունվարի 24-ին «Յունիբանկ»-ը  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքեց անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր: Քարտի միջոցով կարելի է ստանալ կանխիկ դրամական միջոցներ Բանկի դրամարկղներում եւ բանկոմատներում առանց միջնորդավճարի, ինչպես նաեւ վճարումներ իրականացնել առեւտրային եւ սպասարկման կետերում: Կենսաթոշակային քարտերը տրամադրվում են «Յունիբանկ»-ի բոլոր 34 մասնաճյուղերում:

2010թ.-ին «Յունիբանկ»-ի կողմից թողարկված քարտերի քանակն աճել է ավելի քան 66 տոկոսով` կազմելով 66 հազար: Այս տարի Բանկը նախատեսում է թողարկված քարտերի քանակը հասցնել 200 հազարի, POS տերմինալներինը` 900-ի, իսկ բանկոմատներինը` 100-ի:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2