Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
07/04/2011 11:22
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Երեկ` ապրիլի 6-ին, ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը կառավարության ղեկավարը շնորհավորել է խորհրդի կին անդամներին. «Գեղեցիկ ավանդույթ է ձևավորվում, որ մենք արդեն մեր սիրելի կանանց նվիրված միամսյակ ենք նշում: Ցանկանում ենք ձեզ առողջություն, երջանկություն, որպեսզի դուք միշտ մեր կողքին լինեք և իմաստավորեք տղամարդու կյանքը»: 
Օրակարգի առաջին հարցով խորհրդի անդամներին է ներկայացվել «ՀՀ գենդերային քաղաքականության 2011-2015թթ. ռազմավարական ծրագիրը և ՀՀ գենդերային քաղաքականության 2011թ. միջոցառումների տարեկան ծրագիրը հաստատելու մասին» կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Զեկուցվել է, որ նախագծում ներառվել են ինչպես հրատապ, այնպես էլ հեռանկարային խնդիրներ, որոնք վերհանում են կանանց դերին առնչվող հարցեր՝ հնարավորություն ընձեռելով ամրապնդելու կնոջ դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում։
Նիստում քննարկվել է նաև «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է մեծացնել կանանց ներգրավվածությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև օրենսդիր մարմիններում: Վարչապետը հանձնարարել է հիշյալ օրենքի նախագիծը ներկայացնել կառավարության քննարկմանը:
Խոսելով գենդերային հավասարության մասին՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է կանանց դերի բարձրացումը հասարակական-քաղաքական կյանքում որպես քաղաքակիրթ հասարակության ձևավորման և առաջընթացի անհրաժեշտ նախապայման:
Մեկ այլ հարցով ներկայացվել են խորհրդի աշխատանքային խմբերի 2011թ. ծրագրերը: Խորհրդի սոցիալ-տնտեսական հարցերի և առողջապահության աշխատանքային խմբի նոր ղեկավար է նշանակվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը:
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85