07/04/2011 11:47
ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ ՇԱՔԱՐԱՎԱԶԻ ՇՈՒԿԱՆ
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մոնիտորինգի խումբը, որը մշտապես դիտանցումներ է կատարում մայրաքաղաքի առևտրի կետերում, արձանագրել է, որ վերջին շրջանում շաքարավազի շուկայում տեղի են ունենում գնային փոփոխություններ: Մի քանի շաբաթների կտրվածքով այս ապրանքատեսակի մանրածախ գինը որոշակիորեն բարձրացել է: Այսօր` ապրիլի 7-ին կայացած Հանձնաժողովի նիստում որոշվեց կատարված դիտանցումների հիման վրա ուսումնասիրություններ սկսել շաքարավազի շուկայում: Հանձնաժողովը շուկայում գործող ներկրող և արտադրող ընկերություններից կպահանջի տեղեկատվություն իրենց գործունեության, և, մասնավորապես, գների բարձրացման հիմնավորումների վերաբերյալ:
Նշենք նաև, որ Հանձնաժողովի ուսումնասիրություններով Հայաստանում շաքարավազի պահանջարկը բավարարվել է ներկրվող շաքարավազի հաշվին, որն ապահովել է հիմնականում «Ալեքս Գրիգ» ընկերությունը: Սակայն այժմ շուկայում գործում է նաև արտադրող ընկերություն՝ «Լուսաստղ շուգր» անվանմամբ:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26