Սոցիալական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ԱՐՄԵՆՏԵԼ-Ն ՕԳՆՈՒՄ Է ԼՈՒԾԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ` ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
07/04/2011 14:19
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ-Ն ՕԳՆՈՒՄ Է ԼՈՒԾԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ` ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է “Philatelpia” հասարակական կազմակերպության հետ համագործակցության շարունակության մասին, որի նպատակն է լուծել հատուկ կարիքներով երեխաների խնդիրները: Ինչպես "Բիզնես 24"-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից`  “ԱրմենՏել” ընկերության աջակցության շնորհիվ նախորդ մեկ տարվա ընթացքում “Philatelpia” հասարակական կազմակերպությունն իրականացրել է ծրագրեր, որոնք ուղղված են եղել հատուկ կարիքներով երեխաների խնդիրների վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացմանը, ինչպես նաև ցուցաբերել է սոցիալական և հոգեբանական օժանդակություն կենտրոն հաճախող երեխաների ծնողներին, իրականացրել մի շարք գործնական ծրագրերի աջակցություն:
 
“Որպես կապի միասնական օպերատոր “ԱրմենՏել” ընկերությունը շարունակում է իրականացնել սոցիալական ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված ծրագրեր` առանձնահատուկ նշանակություն տալով հասարակությունում հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը”,- այս կապակցությամբ նշել է “ԱրմենՏել” ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
 
“ԱրմենՏել ընկերության աջակցության շնորհիվ մեզ հաջողվել է ընդլայնել գործունեության շրջանակները, այդ թվում կարիք ունցողներին ցուցաբերել հեռահար օգնություն: Վստահ եմ, որ համագործակցության շարունակությունը թույլ կտա մեզ ցուցաբերել սոցիալական աջակցություն ավելի մեծ թվով երեխաներին”, – նշել է “Philatelpia” հասարակական կազմակերպության տնօրեն Հովիկ Իսրայելյանը:
 
“Philatelpia” հասարակական կազմակերպությունն իր գործունեությունը ծավալում է Հայաստանում սկսած 2003թ-ից:

“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է “ՎիմպելԿոմ Լթդ” ընկերությունների խմբի մաս, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվյաների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: “ՎիմպելԿոմ Լթդ” խմբի գլխամասը գտնվում է Ամստերդամում: “ՎիմպելԿոմ Լթդ” ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում,Կամբոջայում և Լաոսում` շուրջ 360 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ: Ծառայությունները մատուցվում են Beeline և “Киевстар” ապրանքանիշերով: “ՎիմպելԿոմ Լթդ” բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP ծածկագրով:
25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46