Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՋԱՆՔԵՐՈՎ» ՎԱՐԿԵՐԸ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ԵՆ ՀԱՍՆՈՒՄ 10%-ՈՎ
07/04/2011 14:44
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՋԱՆՔԵՐՈՎ» ՎԱՐԿԵՐԸ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ԵՆ ՀԱՍՆՈՒՄ 10%-ՈՎ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է պետական ծառայությունների որակի խնդրին և նշել, որ կառավարությունը պարտավոր է օպերատիվ միջոցներ ձեռնարկել դրանք բարելավելու և կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Այնուհետև, նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունն իր որոշմամբ սահմանել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության հիմնարկների և ՊՈԱԿ-ների հաշվեկշռում եղած տրանսպորտային միջոցների դիմացի երկու դռների և շարժիչի ծածկոցին փակցման ենթակա գծապատկերի ձևը։ Գծապատկերի վրա գրված է «Շտապ գյուղատնտեսական օգնություն» և հեռախոսահամարը` (10) 54-19-68։ Գյուղատնտեսական խնդիրներով ստացված դիմումներն անմիջապես գրանցվում են գրանցամատյանում և հասցեագրվում նախարարության համապատասխան ստորաբաժանում կամ գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ (ԳԱՄԿ)` առաջացած խնդիրների վերացմանը նպաստելու համար։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս որոշմամբ, ըստ էության, գյուղատնտեսության բնագավառում շտապ օգնության համակարգ է ներդրվում, որի նպատակն է խորհրդատվության ծառայություն մատուցել գյուղացիներին։ «Հայտնի է, որ մենք բոլոր մարզերում ունենեք ԳԱՄԿ-ներ, որոնք ստեղծել ենք Համաշխարհային բանկի հետ, և որոնցում ներառված են շուրջ 300 բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Նրանք պարտավոր են հասնել գյուղացուն, օգնության կարիք առաջանալու դեպքում խորհրդատվություն տրամադրել», – պարզաբանել է վարչապետը` հավելելով, – «Կառավարության այս որոշումով նաև հնարավորություն է ստեղծվելու փոխադարձ կապ ապահովել, իսկ նախարարությունն էլ կկարողանա պատշաճ ձևով վերահսկել ամեն օր մատուցվող ծառայությունների ծավալը։ Նաև մենք հնարավորություն կունենանք ամեն շաբաթ ամփոփել և հասկանալ, թե հիմնականում որ հարցերն են այսօր մտահոգում մեր գյուղացիներին»։ 
Այնուհետև վարչապետը հավելել է, որ մի քանի օր է, ինչ առևտրային բանկերն սկսել են գյուղատնտեսության բնագավառի վարկավորումը։ Կառավարությունը պարտավորություն է ստանձնել տոկոսադրույքները սուբսիդավորել, որպեսզի վարկերը գյուղացիներին հասնեն 10 տոկոսով։ Բացի այդ, նրանք 6 ամիս էլ հնարավորություն են ունենալու օգտվել արտոնյալ պայմաններից` ո՛չ տոկոսը, ո՛չ էլ մայր գումարը չսպասարկել։ Ընդ որում, 200-ից ավելի համայնքներում սուբսիդավորումը լինելու է 6 տոկոս, ինչը նշանակում է, որ վարկերը հասանելի են լինելու 8 տոկոսով։
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85