07/04/2011 15:00
ԲԱՐԵՓՈԽՎՈՒՄ Է ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Այսօր` ապրիլի 7-ին, տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի շրջանակներում գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց կիրառմամբ քաղաքային բնակավայրերում օրինական հողամասերին կից ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայությամբ բազմաթիվ գույքային միավորներ կընդգրկվեն քաղաքացիաիրավական շրջանառության մեջ, կվերացվեն քաղաքային և գյուղական բնակավայրերում համանման իրավական կարգավորման տարբերակված մոտեցումները, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով և կառավարության համապատասխան որոշումներով սահմանված դրույթների միջև առկա հակասությունները։ Ըստ էության վերացվում են ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայությամբ օրինական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման սահմանափակումները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի բնորոշմամբ սա երկար սպասված որոշում է, որը մանրամասնորեն պետք է ներկայացվի հանրությանը։
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
