08/04/2011 15:19
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ EXPO 2011» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՆԸ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված ամենախոշոր ութերորդ միջազգային մասնագիտացված «Շինարարություն և վերանորոգում EXPO 2011» ցուցահանդեսի բացմանը։
Ավանդական դարձած ամենամյա ցուցահանդեսը մեծ խթան է հանդիսանում մասնակից կազմակերպությունների գործնական կապերի ամրապնդման, հեղինակության բարձրացման, բիզնեսի զարգացման, ինչպես նաև շինարարական շուկայի վերաբերյալ տեղեկատվության հարստացման գործում։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին, վարչապետ Սարգսյանը նշել է, որ ցուցահանդեսի կազմակերպումն իրականացվել է շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ջանքերի շնորհիվ։ Կառավարության ղեկավարի համոզմամբ, ցուցահանդեսը կնպաստի Հայաստանում շինարարական ոլորտի զարգացմանը, նոր գաղափարների առաջացմանը, ինչպես նաև նոր պայմանագրերի կնքմանը։ «Շինարարության ոլորտում մենք լուրջ անելիքներ ունենք։ Համոզված եմ` այս միջոցառումն իր լուման է ներդնելու ոլորտում զարգացումներ ապահովելու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 100 տեղական և արտասահմանյան ընկերություններ, շուկայում առաջատար դիրք զբաղեցնող ներդնող, շինարարական, խորհրդատվական, նախագծող կազմակերպություններ Թուրքիայից, Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և Պարսկաստանից ու մի շարք այլ զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներից։
Բացման արարողությունից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ոլորտի մի քանի տասնյակ ընկերությունների արտադրանքի նմուշներին։
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
10:50 18/07/26
10:30 18/07/26
18:24 17/07/26
