Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ԿԱՅԱՑԵԼ Է ՏՏ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
08/04/2011 21:49
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ՏՏ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր` ապրիլի 8-ին, կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը` խորհուրդն ի գիտություն է ընդունել ՏՏԶԱԽ նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին հաշվետվությունը: Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը զեկուցել է էլեկտրոնային հաղորդակցության մալուխների, գծալարերի և կապի ենթակառուցվածքների մաս կազմող այլ սարքավորումների հափշտակությունների և կապի կազմակերպման համար վարձակալական հիմունքներով պետական և համայնքային հողերի, շենքերի և շինությունների օգտագործման հետ կապված խնդիրների լուծման, ինչպես նաև ՀՀ-ում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգի ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման մասին: Նիստում ի գիտություն է ընդունվել նաև օրենսդրական նախաձեռնությունների ընդունման գործընթացի թափանցիկության ապահովման խնդիրների մասին զեկույցը: 
 
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն անդրադարձել է մաքսային ոլորտում առկա խնդիրներին, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման կարգի իրականացման ժամանակ առաջացող խնդիրներին և էլեկտրոնային առևտրի զարգացումը խթանող անհրաժեշտ նախադրյալների ստեղծման հարցին: Քննարկվել են նաև «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում 22.12.2010թ. ՀՕ-208-Ն օրենքով կատարված լրացման հետևանքները: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է նշված հարցերի առնչությամբ քննարկումներ անցկացնել շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ և խորհրդի հաջորդ նիստում ներկայացնել դրանց արդյունքները: 
 
Մեկ այլ հարցով անդրադարձ է եղել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված շինարարության բնագավառում նոր կարգերի իրականացման ժամանակ առաջացող խնդիրներին: Այդ համատեքստում նշվել է, որ ՀՀ կառավարության ապրիլի 7-ի նիստում հաստատվել է քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության գործունեության կարգը, արտոնագրի ձևը` դրանով իսկ կատարելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 2010թ. դեկտեմբերի 8-ի փոփոխությունների և լրացումների պահանջը։ 
 
Օրակարգի այլ հարցերի շարքում արծարծվել են «Արմթեք-2011» համաժողովի կազմակերպչական մանրամասներ, ներկայացվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ոլորտում իրականացված փորձնական ծրագրի արդյունքները ևս:
AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12