Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ – ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՏԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՆՈՐԱՐԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
08/04/2011 21:56
Կիսվել

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ – ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՏԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՆՈՐԱՐԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ» ՍՊԸ: Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել ընկերության հյութերի արտադրության գործարանի բացման արարողությանը, ծանոթացել արտադրական հնարավորություններին և ծրագրերին: Նշվել է, որ «Արարատ» սննդի կոմբինատ»-ը ներքին շուկայում իր արտադրանքի իրացումից բացի, նախատեսում է հյութեր արտահանել ԱՄՆ և եվրոպական երկրներ:

Ընկերությունն ընթացիկ տարում ծրագրում է կազմակերպել նաև թեյի արտադրություն` վերամշակում և փաթեթավորում: Հիմնական ուղղվածությունը լինելու է թեյի արտադրությունը հայկական ավանդական բուսատեսակներից` ուրց, նանա, մասուր, ալոճ: Նախնական ժամանակացույցի համաձայն, ներդրումային ծրագիրը կավարտվի հոկտեմբերի կեսերին, և նոյեմբեր ամսից կգործարկվի թեյի արտադրամասը: Այսօր Հանրապետության ղեկավարին ընկերությունում շրջայցի ժամանակ ներկայացրել են «Արարատ թեյ» բրենդի ստեղծման և մրգի ու բանջարեղենի առաջնային վերամշակման արտադրամասերի հիմնման ծրագրերը: Նշվել է, որ մթերված միրգը և բանջարեղենը ճիշտ և առանց կորստի վերամշակելու նպատակով, զուգահեռաբար ներդրումներ կիրականացվեն մուրաբաների և ջեմերի արտադրության ոլորտում: 2013 թվականից «Արարատ» սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն ծրագրում է ներդրումներ իրականացնել սեփական այգիների ստեղծման ուղղությամբ: Վերը նշված ներդրումները հնարավորություն կընձեռեն առաջիկա տարիներին ստեղծել մոտ 500 աշխատատեղ: 

Այնուհետև Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Մաքուր երկաթ» ԲԲԸ: Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել ֆերոմոլիբդենի և մաքուր մոլիբդենի արտադրամասերում, ընկերության ղեկավարության հետ զրուցել «Մաքուր երկաթ»-ի ընթացիկ գործունեության և զարգացման ծրագրերի մասին: Նշվել է, որ այժմ կառուցվում է մոլիբդեն մետաղի գլանման արտադրամաս` թիթեղների ստացման նպատակով:

Երկրի ղեկավարն այցելել է նաև «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ: Նախագահը եղել է ընկերության հիդրոմետալուրգիական և մանրացման արտադրամասերում: Նշվել է, որ ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը ֆերոմոլիբդենի արտադրությունն է: Պատրաստի արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է Եվրոպա և Ասիա: 2003թ. ստեղծված «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ն հանդիսանում է հանրապետությունում առավել դինամիկ զարգացող մետալուրգիական ձեռնարկություններից մեկը, որտեղ այսօր աշխատում է շուրջ 500 մարդ: Ընկերությունում Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ մշտական աշխատանքներ են տարվում նոր տեխնոլոգիաների մշակման և ներդրման ուղղությամբ: 

Այցի ավարտին Սերժ Սարգսյանը «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերությունում մասնակցել է գործարար համայնքի ներկայացուցիչների նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը, որտեղ գործարարները և նրանց միավորող կազմակերպությունների` «Հայրենական ապրանքարտադրողների միության», «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության», «ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի» ներկայացուցիչները Հանրապետության ղեկավարին ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, դրանց լուծմանն ուղղված առաջարկություններն ու Նախագահից լսել համատեղ ջանքերով` նաև պետական աջակցությամբ, այդ խնդիրների լուծման հնարավորությունների և գործարար միջավայրի բարելավման մոտեցումների մասին: 

«Մենք պետք է փորձենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կարողանանք անկեղծորեն իրար հետ խոսել, քննարկել խնդիրները: Ակնհայտ է, որ գործարար միջավայրի բարելավումը, առկա խնդիրների բացահայտումը և խոչընդոտների դեմ պայքարն առաջին հերթին պետության գործն է: Բայց ապավինել միայն պետությանը` ճիշտ չէ: Մենք պետք է կարողանանք հենվել գործարարների միությունների վրա, այն մարդկանց վրա, ովքեր շահագրգռված են կոնկրետ խնդրի լուծմամբ: 

Ուզում եմ այստեղ բոլորիդ հայտարարել, որ ցանկացած արտադրություն, որը կհիմնվի հանրապետությունում և կլինի նորարարական բազայի վրա, առանց մասնագիտական տերմինների ասած, եթե կարտադրվի մի արտադրանք, որն այսօր մեր հանրապետությունում չի արտադրվում, մենք` որպես պետություն, պատրաստ ենք օգնելու միջոցներով, առաջին հերթին պատրաստ ենք տալ հարկային արտոնություններ: Օրինակ, պատրաստ ենք 3-4 տարով ազատել շահութահարկից, հետաձգել ավելացված արժեքի հարկի վճարումը, պատրաստ ենք այլ օժանդակությունների», – գործարարների հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85