«ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ». ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
2011 թվականի ապրիլի 9-ին կայացած վիճակահանությանը մասնակցել են 2011 թվականի մարտի 1-ից մինչև 31-ը ներառյալ քաղաքացիների կողմից ստացած ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները:
Շահող կտրոններ են համարվում այն կտրոնները, որոնց առաջին կամ վերջին 2, առաջին կամ վերջին 3, առաջին կամ վերջին 4, առաջին կամ վերջին 5, առաջին կամ վերջին 6, առաջին կամ վերջին 7, կամ առաջին 8 թվերը համընկնում են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին` ըստ հաջորդական հերթականության:
Քաղաքացիները շահումները կարող են ստանալ` կտրոնները ներկայացնելով 2011 թվականի ապրիլի 11-ից մինչև 29-ը ներառյալ «ՀԱՅՓՈՍՏե ՓԲԸ և «ԱՐԱՐԱՏԲԱՆԿե ԲԲԸ բաժանմունքներում` անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը:
Շահում եք Դուք, շահում է պետությունը: