Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-Ն ԵՎ «ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՍՊԸ-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
11/04/2011 12:11
Կիսվել

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-Ն ԵՎ «ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՍՊԸ-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլի 7-ին և 8-ին Թբիլիսիում տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և «Վրացական երկաթուղի» ՍՊԸ ներկայացուցիչների խորհրդակցությունը: Հայկական կողմը ղեկավարում էր «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկեթ Շայդուլլինը, վրացական կողմի ղեկավար էր «ՎԵ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Իրակլի Էզուգբայան:   Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամլո ծառայությունից` խորհրդակցության արդյունքներով կողմերը ստորագրել են Համագործակցության մասին համաձայնագիր, որով «ՀԿԵ» ՓԲԸ-ն և «ՎԵ» ՍՊԸ-ն երկաթուղային փոխադրումների ավելացման, շարժակազմի, ենթակառուցվածքի, տեղեկատվության փոխանակման, անվտանգության բարձրացման հարցերում համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Կողմերը, որպես գերակայություններ, նշել են արագ և սպառիչ տեղեկատվության փոխանակում, փոխադրումների ծավալի ավելացման համար բարենպաստ պայմանների ստեղծում: Կողմերը ընդգծել են նաև երկաթուղային տրանսպորտի արդիականացման, բարձր արարգության երթևեկության, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների կազմակերպման առաջադեմ տեխնոլոգիաների փոխանակման կարևորությունը:

«ՀԿԵ» ՓԲԸ և «ՎԵ» ՍՊԸ ստորագրել են նաև միջազգային բեռնափոխադրումների մասին էլեկտրոնային տվյալների, Հայաստանի և Վրաստանի տրանսպորտային ծառայությունների շուկայի մարքեթինգային ուսումնասիրությունների արդյունքների փոխանակման մասին համաձայնագրեր, ընդհանուր հատվածներում երկաթուղային վթարների դեպքերում անվճար փոխադարձ օդնության մասին համաձայնագիր, կոնտեյներային փոխադրումների հաշվարկների մասին պայմանագիր:

Խորհրդակցության ավարտին կողմերը որոշել են հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը նշանակել Երևան-Բաթումի-Երևան ամենօրյա ֆիրմային գնացքը և Երևան-Բաթումի-Երևան լրացուցիչ գնացքը, որը կգործի երեքշաբթի և ուրբաթ օրերին: Երևան-Բաթումի-Երևան ամենօրյա ֆիրմային գնացքի երթևեկության ժամանակահատվածի համար կողմերը վերացրել են Երևան- Թբիլիսի-Երևան գնացքի երթևեկությունը:

Նախատեսվում է, որ Մինչև մայիսի 15-ը տեղի կունենա կողմերի ևս մեկ հանդիպում` Հայաստանի և Վրաստանի մաքսային և սահմանապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ժամանակ կճշտվեն Երևան-Բաթումի-Երևան գնացքի երթևեկության բոլոր հարցերը և գրաֆիկը:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08