Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+2.08 TOPIX - 4100.61+0.63
STOCKS CHINA:  HANG SENG - 25937.49+1.05 SSEC - 3966.59+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
10/08/2026  CBA:  USD - 365.88-0.29 GBP - 494.01+1.91
10/08/2026  CBA:  EURO - 422.81+0.69
10/08/2026  CBA:  GOLD - 51000+756 SILVER - 756.62+29.84
ՆԱԽԱԳԱՀ – ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐԱՑՈՒՄԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
12/04/2011 10:26
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ – ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐԱՑՈՒՄԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ` ապրիլի 11-ին, ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Հայաստանի Հանրապետական կուսակցության հրավերով: Ողջունելով հյուրերին` Նախագահը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորել է բարձր մակարդակի փոխայցելությունները: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Չինաստանը միշտ էլ եղել է Հայաստանի հուսալի բարեկամն ու գործընկերը, և այդ իսկ պատճառով` Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը հանդիսանում է մեր երկրի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկը: Նախագահը բարձր է գնահատել տարածաշրջանում Չինաստանի հավասարակշռված քաղաքականությունը և ընդգծել, որ ՉԺՀ-ի ներգրավվածության մեծացումը մեր տարածաշրջանում միայն կնպաստի խաղաղության ամրապնդմանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանը: 

«Մենք շատ ուրախ ենք Ձեր ղեկավարությամբ գործող Հայաստանի Հանրապետական կուսակցության հրավերով Հայաստան այցելելու համար: Այցի նպատակն է` նպաստել երկու երկրների և նաև իշխող կուսակցությունների միջև քաղաքական երկխոսության, փոխշահավետ համագործակցության ու հայ-չինական ավանդական բարեկամության զարգացմանը: Հայաստանն ու Չինաստանն ունեն դարավոր պատմություն և մարդկության քաղաքակրթության մեջ` մեծ ներդրում: Մեր ժողովուրդներին դեռևս հարյուրամյակներ առաջ միմյանց հետ կապել է մետաքսի ճանապարհը, և մենք այսօր ուրախությամբ ենք փաստում, որ հայ-չինական հարաբերությունները զարգանում են ամուր հիմքի վրա և մեծ հեռանկար ունեն: Տարածաշրջանում մենք Հայաստանը դիտում ենք իբրև վստահելի ու կարևոր գործընկեր»,-Նախագահի հետ հանդիպմանն ասել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունը:

Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակույթի, կրթության և մի շարք այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը: Նշվել է, որ չինական պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել մեծ թվով գործարարներ` մասնակցելու Երևանում անցկացվելիք հայ-չինական գործարար համաժողովին, որը նպատակ ունի նպաստել գործարար շփումների ակտիվացմանը, քննարկելու տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Անդրադարձ է եղել նաև միջկուսակցական հարաբերությունների զարգացմանը: Չինաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ արդեն 12 տարի Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը սերտորեն համագործակցում է, ինչը նպաստում է նաև երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:

10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
51000
+756
Արծաթ
756.62
+29.84