12/04/2011 15:37
ՏՄՊՊՀ – ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՄԵՆՕՐՅԱ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՍԱՀՄԱՆՎՈՒՄ ՁՎԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունները փաստում են, որ ամեն տարի Ս. Զատիկի տոնի հետ կապված՝ հանրապետությունում նկատվում է հավի ձվի պահանջարկի ավելացում: Որպեսզի տնտեսվարողները առիթից օգտվելով թույլ չտան չարաշահումներ, Հանձնաժողովը այսօր՝ ապրիլի 12-ին կայացած նիստում որոշեց սահմանել ամենօրյա հսկողություն՝ վերջիններիս գործունեության նկատմամբ:
Հանձնաժողովն այս շուկայում գործող արտադրողներից օրական կտրվածքով կպահանջի տեղեկատվություն՝ արտադրության, իրացման ծավալների, մնացորդի, ինչպես նաև բացթողնման գների վերաբերյալ: Գների փոփոխության դեպքում տնտեսվարողները պետք է ներկայացնեն նաև համապատասխան հիմնավորումներ: Հանձնաժողովը տեղեկատվություն կպահանջի նաև առավել խոշոր սուպերմարկետներից՝ արտադրողների կողմից իրենց մատակարարված ձվի ծավալների վերաբերյալ:
Հանձնաժողովի մոնիտորինգի խումբը շարունակում է ամենօրյա դիտանցումներ կատարել մանրածախ առևտրի կետերում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես հավի ձվի ապրանքային շուկային:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
