
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 60 նոր դեպք
Հայաստանում մարտի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 հազար 401 դեպք, որից 406 հազար 570-ը`առողջացած, 8548-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4653 բուժառու:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 2598 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք, առողջացել է 377 քաղաքացի, արձանագրվել է մահվան 12 դեպք: