Բիզնես

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 432.00+0.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66329.50+2.53 TOPIX - 3957.17+1.41
STOCKS CHINA:  HANG SENG - 25182.39+0.70 SSEC - 4068.57-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
29/05/2026  CBA:  USD - 368.18+0.13 GBP - 494.02-0.64
29/05/2026  CBA:  EURO - 428.71+0.37
29/05/2026  CBA:  GOLD - 52314-1118 SILVER - 864.36-37.85
ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԱՇԽԱՐՀԻ 80 ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ
13/04/2011 10:53
Կիսվել

ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԱՇԽԱՐՀԻ 80 ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ

Ամերիաբանկը, համաձայն իր ռազմավարությամբ ամրագրված քաղաքականության, շարունակում է ընդլայնել մատուցվող ծառայությունների շրջանակը, հանդես գալ ՀՀ բանկային համակարգում նոր առաջարկներով` ստեղծելով հաճախորդների համար միջազգային Ֆինանսական շուկաներ դուրս գալու նորանոր հնարավորություններ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Հասարակայության հետ կապերի ծառայությունից` այս անգամ Ամերիաբանկը  հանդես է գալիս բրոքերային գործառնությունների աննախադեպ առաջարկով ՀՀ բանկային համակարգում` ներդրումային ծառայություններ ՀՀ ֆոնդային բորսայում, արժեթղթերի արտաբորսայական շուկայում, ինչպես նաև տարբեր երկրների մի շարք մասնագիտացված հարթակներում` AMERIA GLOBAL TRADING համակարգի միջոցով:

Ամերիաբանկն այն  բանկերից է Հայաստանում, որ արժեթղթերով ներդրումային ծառայություններ է մատուցում նաև միջազգային շուկաներում, ինչպիսիք են` ԱՄՆ-ի, Կանադայի, Մեքսիկայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ավստրիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ճապոնիայի, Չինաստանի, Ավստրալիայի և այլ երկրների ֆոնդային բորսաները:

Բացելով բրոքերային հաշիվ Ամերիաբանկում` հաճախորդը ստանում է հասանելիություն աշխարհի նշանավոր  ֆոնդային բորսաներին, ինչպիսիք են`NYSE, NASDAQ, AMEX, ARCA, CBOT և այլն` /ԱՄՆ/,  Toronto Stock Exchange, Montreal Exchange  /Կանադա/, LSE, LSE International Order Book  /Միացյալ Թագավորություն/, Frankfurt Stock Exchange -FWB /Գերմանիա/, Vienna Stock Exchange -VSE /Ավստրիա/, Euronext Brussels Stocks, Nasdaq OMX Europe – NUROEN /Բելգիա/,  uronext France – SBF /Ֆրանսիա/, Swiss Exchange – SWX /Շվեյցարիա/, Borsa Italiana /Իտալիա/,  Bolsa de Madrid /Իսպանիա/, Tokyo Stock Exchange -TSE.JPN /Ճապոնիա/,  Hong Kong Stock Exchange – SEHK /Չինաստան/, Australian Stock Exchange -ASX /Ավստրալիա/ և այլն,  ընդհանուր առմամբ, հասանելիություն աշխարհի 19 երկրի 80 խոշորոագույն  ֆոնդային բորսաներին:

Հաճախորդը  հնարավորություն է ստանում իրականացնել տարբեր արժույթներով գնանշվող արժեթղթերի առքուվաճառքի գործարքներ, ինչպես նաև ստանալ միջազգային շուկաների արժեթղթերի գնանշումները իրական ժամանակում:

Հաճախորդին հնարավորություն է ընձեռվում իրականացնել գործարքներ ոչ միայն հեռախոսազանգի և էլեկտրոնային փոստով տրված հանձնարարականի միջոցով, այլ նաև առևտրային համակարգի միջոցով, ինչն ունի մի շարք առավելություններ: Այսպես`առևտրային համակարգի միջոցով հաճախորդը հնարավորություն ունի 365 օր, 24 ժամ գործարքներ իրականացնել աշխարհի ավելի քան 80 առևտրային հարթակներում, մինչդեռ հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով հնարավոր է դա անել միայն բանկի աշխատանքային ժամերին: Բացի այդ, առևտրային համակարգում ներկայացված է  առևտրային գործիքների լայն ընտրանի` մարժինալ առքուվաճառքի իրականացման հնարավորությամբ, որը թույլ է տալիս իրականացնել արժեթղթերի առքուվաճառքի գործարքներ`կնքման պահին գործարքի համար անհրաժեշտ ոչ բավարար ֆինանսական միջոցներով, ինչպես նաև կատարել վաճառքի կարճ գործարքներ /Short գործարքներ/`արժեթղթերի բացակայությամբ, որը թույլ է տալիս գումար վաստակել ինչպես արժեթղթերի աճի, այնպես էլ անկման դեպքում: Եվ այս բոլոր ծառայությունները մատուցվում են մատչելի սակագներով:

Ամերիաբանկի կողմից առաջարկվում է առևտրային համակարգի 2 տեսակ`“AMERIA GLOBAL TRADING”-ը և “WEB TRADER”-ը: Այս երկու համակարգն էլ 50 տեսակի հայտերի տրման հնարավորություն է ընձեռում: Հաճախորդին հնարավորություն է տրվում կատարել ընտրություն համակարգերի միջև` ելնելով իր պահանջմունքներից:

Այն հաճախորդները, որոնք գերադասում են պարզ ինտերֆեյս, կարող են օգտվել “WEB TRADER” համակարգից, որը թույլ է տալիս գործարքներ իրականացնել ինտերնետի միջոցով` անմիջապես ինտերնետ բրաուզերից: Համակարգը հասանելի է դարձնում առևտրային հաշիվն աշխարհի ցանկացած կետում և հնարավորություն է ընձեռում հեշտությամբ դիտել շուկայի տվյալները, տեղադրել պատվերներ և իրական ժամանակում վերահսկել հաշիվն ու գործարքները:

AMERIA GLOBAL TRADING առևտրային համակարգն իրենից ներկայացնում է ծրագրային ապահովում, որի միջոցով ապահովվում է առքուվաճառքի գործարքների օպտիմալ արագություն, արդյունավետություն: Այն իրենից ներկայացնում է մատչելի ինտերֆեյս` իրական ժամանակում հաշվի մնացորդի և գործառնությունների վերահսկման հնարավորությամբ: Համակարգը միաժամանակ ընձեռում է լրացուցիչ հնարավորություններ` ներառյալ տեխնիկական և ֆունդամենտալ վերլուծության համար անհրաժեշտ բոլոր գործիքները:

“AMERIA GLOBAL TRADING”-ը բազմաֆունկցիոնալ այն համակարգերից է, որը հնարավորություն է ընձեռում առքուվաճառք իրականացնել միջազգային շուկայում գնանշվող ամենատարբեր ֆինանսական գործիքներով:

Ամերիաբանկը հանդես գալով բրոքերային գործառությունների ներկայացված առաջարկով` հայաստանյան հասարակության համար ստեղծում է նոր հնարավորություններ ցանկացած օր, ցանկացած ժամի աշխարհի ամենահայտնի ֆոնդային բորսաներում և առևտրային հարթակներում առքուվաճառքի տարբեր գործարքներ կատարելու համար:

29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
52314
-1118
Արծաթ
864.36
-37.85