Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ»-Ն ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԿՆՔԵԼ Է ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
14/04/2011 12:15
Կիսվել

«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ»-Ն ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԿՆՔԵԼ Է ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

2011թ. ապրիլի 14-ին «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն կնքել է միջազգային առևտրի ֆինանսավորման պայմանագիր Ասիական Զարգացման Բանկի հետ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Անելիք Բանկ»-ի Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից` Ասիական Զարգացման Բանկի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում կնքված այս պայմանագիրը նախատեսում է բանկային երաշխիքների եւ ակրեդիտիվների տրամադրում` Անելիք Բանկի հաճախորդներին միջազգային առևտրի խթանման նպատակով:

Այս նոր պայմանագրով «Անելիք Բանկե ՓԲԸ-ն ընդլայնում է իր միջազգային գործընկերների ցանկը ևս մեկ հայտնի ֆինանսական կառույցով, ինչպես նաև, կայուն գործընկերություն հաստատելով Ասիական Զարգացման Բանկի հետ` լրացուցիչ հնարավորություն է ստանում նվազեցնել Հայաստանի գործարարների ռիսկերը միջազգային առևտրի ոլորտում: 

Հաշվի առնելով, որ հետճգնաժամային փուլում զգալիորեն մեծացել է պահանջարկը միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքների նկատմամբ` Բանկը որոշում է կայացրել ավելի ակտիվացնել իր մասնակցությունն այս ոլորտում, ինչի մասին է վկայում այս նոր պայմանագրի կնքումը: 

«Միջազգային առևտրի բանկային սպասարկումը լայն կիրառվում է ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում: «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ունի միջազգային ֆինանսական կառույցների հետ նմանատիպ ծրագրերի բարեհաջող իրականացման երկարամյա փորձ: Այս առումով, նոր պայմանագիրը մենք գնահատում ենք որպես հերթական հաջող համագործակցության վկայական: Համոզված ենք, որ Ասիական Զարգացման Բանկի հետ այս համագործակցությունը կլինի փոխշահավետ բոլոր  կողմերի համար եւ կկրի շարունակական բնույթ»,-  այս կապակցությամբ նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ Բաբիկ Նաջարյանը: 


«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1990թ.-ին, և դեռևս 1997 թվականին ստեղծել է սեփական Դրամական Փոխադրումների «Անելիք» Համակարգը, որը գործում է աշխարհի գրեթե 90 երկրների 63 000 սպասարկման կետերում: Այն միակն է հայկական բանկերի մեջ, որը ՌԴ-ում ունի "Անելիք Ռու" ՍՊԸ դուստր բանկ:  
Բանկը համագործակցում է ՀՀ-ում գործող գրեթե բոլոր միջազգային վարկային ծրագրերի հետ: 
Բանկի ակտիվները 2010 թ.-ի արդյունքներով կազմել են շուրջ 60.1 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 29.7  միլիարդ դրամ:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերի թիվը ներկայումս  11-ն է:
AMP
25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46