Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԿՈՄԵՐՑԲԱՆԿԸ 2010Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՐԿՈՒ ՄՐՑԱՆԱԿ Է ՇՆՈՐՀԵԼ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻՆ
14/04/2011 15:42
Կիսվել

ԿՈՄԵՐՑԲԱՆԿԸ 2010Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՐԿՈՒ ՄՐՑԱՆԱԿ Է ՇՆՈՐՀԵԼ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻՆ

Ամերիաբանկը 2010թ. գործունեության արդյունքներով  արժանացավ երկու մրցանակի Կոմերցբանկի կողմից: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Ամերիաբանկն առաջինն է Հայաստանում, որին  Կոմերցբանկը շնորհեց մրցանակ առևտրի ֆինանսավորման ոլորտում անթերի համագործակցության համար: Ի պատիվ բարձրորակ և փոխշահավետ հարաբերությունների` Ամերիաբանկն արժանացավ այդ մրցանակին:  Նշենք, որ Ամերիաբանկը 2010թ.-ին գրանցել է առևտրի ֆինանսավարման գործարքների բացառիկ` մոտ եռակի աճ  2009թ. համեմատությամբ:

Միևնույն ժամանակ, արդեն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը Կոմերցբանկի կողմից արժանանում է միջազգային գործարքների իրականացման “Որակի գերազանցության” մրցանակին: Առաջին անգամ 2009թ. արդյունքներով, երբ Ամերիաբանկին շնորհվեց այս մրցանակը, Ամերիաբանկն առաջինն էր ՀՀ բանկային համակարգում, որ արժանացավ նման մրցանակի: Յուրաքանչյուր տարի Կոմերցբանկն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` որպես հատուկ մրցանակ տվյալ բանկերի կողմից միջազգային գործարքների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար:

Ամերիաբանկը, համագործակցելով թղթակից բանկերի հետ, բոլոր միջազգային փոխանցումներն իրականացնում է STP (Straight Through Processing) փոխանցումների տվյալների ուղղակի և անընդհատ մշակման միջոցով, այսինքն` բոլոր փոխանցումները կատարվում են ավտոմատ կերպով, որի շնորհիվ ապահովվում է փոխանցման իրականացման առավելագույն արագություն: STP-ի օգտագործման մակարդակը որոշելու համար միջազգային պրակտիկայում օգտագործվում է հատուկ STP ցուցանիշ, որը ցույց է տալիս ավտոմատ կերպով մշակվող տվյալների հարաբերակցությունը մուտքագրված տվյալների ընդհանուր ծավալին: 2010թ.-ի ընթացքում Ամերիաբանկի հաճախորդների համար կատարված միջազգային փոխանցումների գծով STP ցուցանիշը կազմել է 99.6%: 

Նշենք նաև, որ  2010թ.-ին Ամերիաբանկը գրանցել է միջազգային փոխանցումների աճ  ավելի քան 2 անգամ 2009 թ-ի համեմատությամբ:  

Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ամերիաբանկի գլխմասային գրասենյակում: Արարողությանը մասնակցում էին Կոմերցբանկի Հաճախորդների հետ փոխահարաբերությունների ավագ պատասխանատու Աքսել Բոմերշեյմը, Կոմերցբանկի Հաճախորդների հետ փոխահարաբերությունների պատասխանատու Յոհան Էնգբրեխտը և Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների դեպարտամենտի տնօրեն Գագիկ Սահակյանը: 

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52