Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ԵՎ ԱԶԲ-Ն ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
14/04/2011 15:48
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ԵՎ ԱԶԲ-Ն ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Յունիբանկ ՓԲԸ-ն Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) հետ համատեղ կիրականացնի առեւտրի ֆինանսավորման ծրագիր, որի շրջանակներում հայաստանյան ձեռներեցներին կտրամադրվեն ակրեդիտիվներ եւ բանկային երաշխիքներ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Յունիբանկից` ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը 2011թ.-ի ապրիլի 14-ին Երեւանում ստորագրեցին Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը եւ Հայաստանում ԱԶԲ-ի  ներկայացուցիչ, տարածաշրջանային ավագ համակարգող Արեգ Բարսեղյանը:   

Ծրագրի նպատակը միջազգային առեւտրի ծավալների մեծացումն ու Հայաստանում առեւտրային ոլորտի զարգացման խրախուսումն է, որն իր հերթին կօժանդակի երկրում կայուն տնտեսական աճի ապահովմանը:   

Ինչպես նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը` համագործակցության շրջանակներում Յունիբանկը մինչեւ այս տարեվերջ նախատեսում է բացված ակրեդիտիվների եւ տրամադրված բանկային երաշխիքների ծավալների նշանակալի աճ: “Միջազգային գործընկերոջ առկայությունը Յունիբանկին հնարավորություն կտա ավելի արդյունավետ բավարարել հաճախորդների պահանջարկը` ապահովելով գործարքների իրականացումը գրեթե ցանկացած երկրում: Կարծում եմ 2011թ.-ը միջազգային համագործակցության առումով Յունիբանկի համար բավականին արդյունավետ տարի կլինի: Մոտ ապագայում նախատեսում ենք միջազգային համագործակցության ծրագրեր իրականացնել նաեւ այլ ոլորտներում»,- ասել է Վ.Աթայանը:

Ասիական Զարգացման  Բանկի նախագահի տեղակալ Լակշմի Վենկատաչալամի խոսքերով, առեւտրի ֆինանսավորման համաձայնագրերի նպատակն է նպաստել Հայաստանում առեւտրի զարգացմանը` նոր աշխատատեղերի ստեղծման եւ տնտեսության կայուն զարգացմանն աջակցելու ակնկալիքով:  

2010թ.-ի արդյունքներով Յունիբանկի ակտիվները գերազանցել են 115,3 մլրդ դրամը` նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցելով 6%-ով: Հաշվետու տարում բանկի վարկային ներդրումների ծավալը կազմել է 75,5 մլրդ դրամ, աճը տարեսկզբի համեմատ` 11,4%:  Արդյունաբերության վարկավորման ծավալով Յունիբանկը  ՀՀ բանկային համակարգում զբաղեցրել է երրորդ, իսկ սպառողական վարկավորման ծավալով` առաջին տեղերը: Բանկի պարտավորությունները 31.12.2010թ.-ի դրությամբ կազմել են 99,6 մլրդ դրամ, ավանդների ծավալը` 82,3 մլրդ դրամ: Ընդ որում, ժամկետային ավանդների ծավալով Յունիբանկը զբաղեցնում է առաջին տեղը: Յունիբանկի շահույթը 2010թ.-ի արդյունքներով կազմել է մոտ 1,6 մլրդ դրամ: Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը Յունիբանկին շնորհել է ֆինանսական կայունության E+ , արտարժույթով և ազգային դրամով ավանդների Ba3 երկարաժամկետ  եւ NP կարճաժամկետ վարկանիշերը: Բոլոր վարկանիշերն ունեն «Կայուն» կանխատեսումը:  Ներկայումս Բանկն ունի 34 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում: Նախատեսվում է, որ մինչեւ 2011թ.-ի ավարտը Յունիբանկը կբացի ութ նոր մասնաճյուղեր:   

Ասիական Զարգացման Բանկը ռեգիոնալ միջպետական բանկ է, որը կոչված է իրականացնելու երկարաժամկետ վարկավորման զարգացման ծրագրեր Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներում: Բանկի գլխամասային գրասենյակը գտնվում է Մանիլայում /Ֆիլիպիններ/: ԱԶԲ-ի խոշոր բաժնետերերն են Ճապոնիան, ԱՄՆ, Չինաստանը, Հնդկաստանը, Ավստրալիան, Ինդոնեզիան եւ Կանադան: 

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21