14/04/2011 17:10
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ` «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ
Կառավարությունը հավանություն է տվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որը բխում է ՀՀ կառավարության «Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրից»։ Օրենքի ընդունմամբ ակնկալվում է ձևավորել ներդրումային և գործարար բարենպաստ միջավայր, որտեղ կամրապնդվեն ընկերության կառավարման գործում որոշիչ ձայնի իրավունք չունեցող բաժնետերերի շահերը` տնօրենների կողմից ընկերության ակտիվներն իրենց անձնական շահերի համար օգտագործման չարաշահման դեպքում։ Գործադիրը նաև որոշել է անհետաձգելի համարել սույն օրինագիծը։ Վարչապետի խոսքով` անհետաձգելի լինելը պայմանավորված է նրանով, որ ընդունվելիք օրենքն էական ազդեցություն է թողնելու գործարար միջավայրի բարելավման ցուցանիշի վրա։
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
