15/04/2011 11:36
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-Ը ՄԻԱՑԵԼ Է ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ
Երեկ` ապրիլի 14-ին, Երևանում` տեղի ունեցավ Ասիական Զարգացման Բանկի կողմից «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ` արտաքին առևտրի ֆինանսավորման համար վարկային գծի տրամադրման վերաբերյալ պայմանագրի կնքման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման շրջանակներում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Վարչության նախագահ Արմեն Նալջյանը գնահատեց պայմանագրի կնքումը որպես միջազգային ֆինանսական կառույցների հետ բանկի արդյունավետ համագործակցության հերթական վկայական` ինչը ընդլայնում է բանկի հնարավորությունները Հայաստանի արտահանող-ներմուծող ընկերությունների գործունեության ֆինանսավորման բնագավառում:
Ինչպես նշվում է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի տարածած հայտարարության մեջ` միանալով Ասիական Զարգացման բանկի Առևտրի խթանման ծրագրին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ընդգրկվեց ծրագրի իրականացման թողարկող բանկերի ցանկի մեջ,` հնարավորություն ստանալով ընդլայնել արտաքին առևտրային գործարքների ոլորտում մատուցվող այնպիսի բանկային ծառայությունների ծավալները, ինչպիսիք են ակրեդիտիվները, երաշխիքները, որոնք նպատակաուղղված են նվազեցնելու միջազգային առևտրի ոլորտում գործող հայ գործարարների առևտրային ռիսկերը:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
