Տնտեսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵԼ ԵՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
15/04/2011 11:53
Կիսվել

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵԼ ԵՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ապրիլի 11-ից ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիների սպասարկման մոնիտորինգ է ընթանում: Առավել անաչառություն ապահովելու նպատակով երթուղիներ սպասարկող ընկերությունները մոնիտորինգի վերաբերյալ նախօրոք չեն տեղեկացվել։ Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանսի» աշխատակիցներից բացի, դիտարկմանը մասնակցում է նաև Երևանի ճարտարագիտական համալսարանի, Արհեստագործական համար 1 ուսումնարանի և Արդյունաբերական քոլեջի 60 ուսանող։

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` մոնիտորինգի նախնական արդյունքներն ամփոփելու նպատակով Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ապրիլի 14-ին հանդիպել է երթուղիներ սպասարկող ընկերությունների տնօրեններին։ Հանդիպման ընթացքում նշվել են բոլոր այն թերությունները, որոնք արձանագրվել են շրջայցերի ժամանակ: Խախտումներ կատարած ընկերությունների տնօրենները խստորեն նախազգուշացվել են, և թերությունները շտկելու համար սահմանվել են ժամկետներ:

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն ընդգծել է, որ մոնիտորինգի վերջնական արդյունքների վերլուծությունը հիմք կհանդիսանա երթուղիները սպասարկող  կազմակերպությունների պայմանագրային պարտականությունների կատարման և երթուղիների սպասարկման մակարդակը գնահատելու համար:  Թերացող ընկերություններն, ըստ վարչության պետի, անվստահելի գործընկեր կճանաչվեն և, բնականաբար, կտրուկ կնվազեն մրցույթում հաղթելու նրանց հնարավորությունները։
 
Մոնիտորինգի առաջին շաբաթվա միջին վիճակագրությամբ ամենաշատ խախտումներ արձանագրվել են շարժակազմերի արտաքին տեսքի ու անբավարար մաքրություն մասով։ Արձանագրվել են դեպքեր, երբ վարորդները կանգառումները խախտումներով են կատարել՝ շատ դեպքերում վնասելով կանգառները փողոցի բանուկ մասից սահմանազատող ռետինե բարձիկները: Հենրիկ Նավասարդյանի տեղեկացմամբ, ի դեպ, նման բարձիկներ նախատեսվում է տեղադրել մայրաքաղաքի շուրջ 200 կանգառներում: Դիտարկման արդյունքներով հիմնականում արձանագրվել է մեքենաների սանիտարական և վարորդների արտահագուստի անբավարար վիճակը։   Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն առավել մտահոգիչ է գնահատել երթուղիների սպասարկման շարժման միջակայքը (ինտերվալը)՝ մեկ առ մեկ թվարկելով այս առումով թերացած երթուղիները։
 
Երթուղիներն սպասարկող ընկերությունների տնօրեններին տեղեկացնելով, որ շուտով պատրաստ կլինի մայրաքաղաքի երթուղիների նոր ցանցը, տրանսպորտի վարչության պետը նշել է, որ դրանում նախապատվությունը տրված է միջին և մեծ տեղատարողությամբ ավտոբուսներին: Ներկրվող ավտոբուսի մակնիշի, գույնի ընտրության մեջ տնտեսվարող սուբյեկտներն ազատ են, իսկ նախընտրելի չափորոշիչներն են՝  2.4 մետր լայնություն, 7,5 մետրից ոչ պակաս երկարություն, 50-60 ուղևոր տարողություն: Այսպիսի չափորոշիչներն ապահովող ավտոբուսային պարկով ընկերությունները, համաձայն ՀՀ կառավարության 2011թ. մարտի 3-ի թ.327-Ն որոշման, մրցույթում հաղթելու դեպքում երթուղիները կարող են սպասարկել մինչև 10 տարի ժամկետով։
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ կատարվող՝ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի սպասարկման մոնիտորինգն իրականացվելու է շարունակական հետևողականությամբ և յուրաքանչյուր շաբաթվա արդյունքների ամփոփումը ներկայացվելու է զանգվածային լրատվամիջոցներով:  
AMP
15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88