15/04/2011 12:35
ՏՄՊՊՀ – ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵՆ ՍՈՒՐՃԻ ԵՎ ԲԱՆԱՆԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
անանի և հատիկավոր սուրճի շուկաներում նկատված գնային փոփոխությունների առնչությամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) սկսում է ուսումնասիրություն վերոնշյալ շուկաներում: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից` Հանձնաժողովի պահանջով այս դաշտում գործող առավել խոշոր տնտեսվարողները 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնեն տեղեկատվություն՝ ներկրման և իրացման ծավալների, ինչպես նաև հիմնավորումներ՝ շուկայում նկատված գնային փոփոխություների վերաբեյալ:
Հանձնաժողովի մոնիտոինգի խումբը արձանագրել է, որ մանրածախ առևտրի կետերում մարտ ամսին 1 կիլոգրամ բանանի գինը հասել է մինչև 1120 դրամի, այն դեպքում, երբ այս ապրանքատեսակը հունվարին վաճառվել է միջինը 840 դրամով: Ինչ վերաբերում է հատիկավո սուրճին, ապա Հանձնաժողովի փորձագետների դիտարկմամբ, սուրճի միջազգային գինը բարձրացել է:
Ուսումնասիրությունները կպարզեն, թե որքանով է տեղական շուկայի գնաճը համահունչ միջազգային թանկացումներին:
Տեղեկացնենք նաև, որ Հանձնաժողովի նախորդ ուսումնասիրություններով բանանի շուկայում գերիշխող դիրք ունի «Քեթրին գրուպ» ընկերությունը՝ 51% մասնաբաժնով:
Հատիկավոր սուրճի շուկայում գերիշխող է «Կաֆե դյու բրազիլ» ընկերությունը, որը իրացման ծավալներով գրավում է շուկայի 1/3-ից ավելին: Շուկայում այս ընկերության մասնաբաժինը կազմում է 35,2 %:
Հնարավոր է նաև, որ Հանձնաժողովի կողմից կատարվող ուսումնասիությունների արդյունքում վերոնշյալ շուկաներում ի հայտ գան նոր գերիշխողներ:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26