15/04/2011 14:37
ԻՆԵԿՈԲԱՆԿԸ COMMERZBANK-Ի ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑԵԼ Է ՄՐՑԱՆԱԿ` ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳԵՐԱԶԱՆՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
«Ինեկոբանկ»-ը գերմանական «Commerzbank»-ի կողմից ստացել է մրցանակ` 2010թ. առևտրի ֆինանսավորման ոլորտում գերազանց համագործակցության համար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Զարգացման և արտաքին կապերի ծառայությունից` «Commerzbank»-ը «Ինեկոբանկ»-ի հետ համագործակցում է արդեն շուրջ 15 տարի: Առևտրի ֆինանսավորման ոլորտում համագործակցությունը սկսվել է 2000թ.-ից, որի շրջանակներում «Ինեկոբանկ»-ն իր հաճախորդներին է առաջարկում «Commerzbank»-ի կողմից հաստատված ակրեդիտիվներ և բանկային երաշխիքներ:
Ակրեդիտիվները և երաշխիքները իրավաբանական անձանց համար հանդիսանում են միջազգային առևտրի ֆինանսավորման մատչելի և հարմարավետ միջոց և տրամադրվում են ապրանքների ներմուծման կամ արտահանման, կանխավճարի ապահովման և պայմանագրի կատարման համար:
«Ինեկոբանկը» առևտրի ֆինանսավորման ոլորտում ունի ծառայությունների մատուցման արդյունավետ և ամբողջական գործիքակազմ: Բանկը ակտիվ համագործակցում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD), Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (IFC), Atlantic Fortfaitierungs AG և OFID կազմակերպությունների հետ:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
