Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԿԱՋԱԿՑԻ ՆԱԵՎ ՀԲ-Ն
18/04/2011 12:34
Կիսվել

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԿԱՋԱԿՑԻ ՆԱԵՎ ՀԲ-Ն

Տրանսպորտային ոլորտին առնչվող  հարցերի լայն շրջանակ  է քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Համաշխարհային բանկի տրանսպորտի ոլորտի ղեկավար Հենրի Քերալի հանդիպման ընթացքում, որին ներկա են եղել նաև  Եվրոպական  ներդրումային բանկի  ծրագրերի պատասխանատուները: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 
Անդրադառնալով մայրաքաղաքում տրանսպորտի ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին`  քաղաքապետը,  որպես առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ,  առանձնացրել է տրանսպորտային ցանցի կանոնակարգումը, փոքր տեղատարողության փոխադրամիջոցների թվի նվազեցումը, ավտոբուսների համար նոր կանգառների առանձնացումը,  բանուկ հատվածներում տեսախցիկների տեղադրումը,  երթուղիներում ժամային գրաֆիկների  մշակումը, մայրաքաղաքի երթևեկության բեռնաթափումը և այլն:  Քաղաքապետը  ներկայացրել  է նաև հասարակական տրանսպորտի աշխատանքն ուսումնասիրելու նպատակով ներկայում ընթացող մոնիտորինգի արդյունքները, ինչպես  նաև վերջերս  կատարած հասարակական կարծիքի ուսումնասիրությունը, որի  համաձայն` մայրաքաղաքի բնակչության զգալի մասը, որպես ուղևորափոխադրամիջոց, նախապատվությունը տալիս է  ավտոբուսներին: Խոսելով տրանսպորտի ոլորտի հեռանկարային ծրագրերի շուրջ` Կարեն Կարապետյանը հատկանշել է երթևեկության վարձավճարների հավաքագրման միասնական համակարգի ստեղծումը: «Մենք ուսումնասիրել ենք հիմնախնդիրները և փորձում ենք ներդրումային ծրագրեր իրականացնել պետական և մասնավոր գործընկերության սկզբունքի հիման վրա»,- նշել է Կարեն Կարապետյանը` ավելացնելով, որ տրանսպորտային ծրագրերի իրականացման հարցում քաղաքապետարանն ակնկալում է Համաշխարհային բանկի խորհրդատվական աջակցությունը։
 
Հայտնելով իր տպավորությունը ոլորտի զարգացման տեսլականի վերաբերյալ` ՀԲ-ի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել աջակցել տեխնիկական օժանդակության, խորհրդատվական ծառայության և մասնագետների ուսուցման ծրագրերի առումով:
AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37